ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ – մինչև 2020թ.
| № Գործի համարը և ամսաթիվը
|
Օրենքի վերաբերելի հոդվածը | Քննարկվող Խնդիրը կամ Հարցը | ՎԴ արտահայտած դիրքորոշման հակիրճ նկարագիրը | |
| 1. | Թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով 16.12.2020 թ. որոշում
|
Օրենքի 3-րդ հոդված | Անդրադարձ է կատարվել պահանջի իրավունքի զիջման դեպքում իրավասուբյեկտության պատշաճության հարցին, նաև` նախադատելիության կի- րառելիության որոշ հարցերի:
|
Պահանջի իրավունքի զիջման Դատական կարգով վիճարկումը չի կարող ազդել սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած անձի դատավարական իրավասուբյեկտության պատշաճության վրա, քանի որ մինչև դրա վավերականության հարցի ստուգումը տվյալ անձը պահպանում է պահանջի իրավունքը:
|
| 2. | Թիվ ԿԴ1/0082/04/18 սնանկության գործով 10.11.2020 թ. որոշում | Օրենքի 39.1-րդ հոդված | Անդրադարձ է կատարվել պարտապան չհանդիսացող գրավատուի սնանկ ճանաչվելու պարագայում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավական հնարավորությանը | Օրենսդիրը պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորությամբ պարտատիրոջ համար նախատեսել է իր բավարարումը ստանալու երկու այլընտրանքային եղանակ՝ սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում՝ նշված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնելով պարտատիրոջ հայեցողությանը:
Այսպես, եթե գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության գործով վարույթը շրջանցելու միջոցով իր պահանջները բավարարելու եղանակը, ապա վերջինս բավարարում կարող է ստանալ բացառապես գրավադրված գույքի հաշվին, և անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Մինչդեռ այն դեպքում, երբ գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության վարույթի շրջանակներում իր պահանջների բավարարում ստանալու եղանակը, ապա գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և այս դեպքում գրավով ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջների բավարարումը կարող է ստանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու՝ օրենքով իրեն վերապահված իրավունքից, վերջինս հնարավորություն ունի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ գրավադրված գույքի իրացման կանոններին համապատասխան (տե’ս, «Էյչ-Էս- Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի, Սարգիս Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի, Լևիկ Աղաբեկյանի թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերի համար, երբ սնանկ է ճանաչվել երրորդ անձ գրավատուն:
|
| 3. | Թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործով 09.11.2020թ. որոշում | Օրենքի 17-րդ հոդված | Արդյո՞ք սնանկության գործի վարույթը կարճելու մասին վճռով պետք է լուծվի նաև սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը պարտապանի կողմից վճարելու հարցը:
|
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկության ժամանակավոր կառավարչին թեև վերապահված են սահմանափակ լիազորություններ, ինչպիսիք են գույքագրման կազմակերպումը, պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների, պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեության և ապրանքային շուկայում նրա դրության վերլուծումը, այնուամենայնիվ դատարանի կողմից որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվե լիս վերջինիս համար արդեն իսկ ծագում է վարձատրութ յան իրավունքը, որը պետք է իրացվի պարտապանի միջոցների հաշվին վերը թվարկած սահմանափակ լիազորություններն իրականացնելիս կամ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո մերժվում է:
|
| 4. | Թիվ ԵԿԴ/0623/04/16 սնանկության գործով 05.11.2020թ. որոշում | Քաղ դատ. | Անդրադարձ է կատարվել վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս և վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելիս սնանկության գործով պարտատերերի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդրին | Սնանկության գործով գրանցված պարտատերը, որպես դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձ, պետք է օգտվի դատավարության մասնակցի իրավունքներից, այդ թվում նաև՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու կամ վերաքննիչ բողոքի քննության կապակցությամբ նշանակված դատական նիստին մասնակցելու իրավունքներից:
|
| 5. | Թիվ ՍՆԴ/1324/04/19 սնանկության գործով 18.09.2020թ. որոշում | 30-ի 8 | սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության վերաբերյալ հարց | Օրենքի` մինչև փոփոխությունները հարցեր |
| 6. | Թիվ ԵՇԴ/0221/04/16 սնանկության գործով 04.08.2020թորոշում | արդյո՞ք սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու փաստը պետք է լրացուցիչ հաստատվի նույն վարույթի շրջանակներում:
|
ՈՉ | |
| 7. | Թիվ ԵԿԴ/3660/02/14 քաղաքացիական գործով 14.08.2020թ. որոշում | Օրենքի 59-րդ հոդված | Արդյո՞ք Վարկատուի կողմից վարկավորումից հրաժարվելու դեպքում սնանկ ճանաչված Վարկառուն իրավունք ունի պահանջելու պարտավորեցնել Վարկատուին կատարել վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
|
Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Փաստն արդեն իսկ վկայում է Ընկերության ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման մասին, որը հանդիսանում է ինքնուրույն հիմք` Բանկի կողմից Վարկառուի հետագա վարկավորումից հրաժարվելու և սահմանված առավելագույն սահմանաչափով վարկ չտրամադրելու իր իրավունքն իրացնելու համար:
Սնանկ ճանաչված պարտապանի կողմից նոր վարկի ստացումը հնարավոր է միայն պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող միջոցառումների, այն է` վերջինիս ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում: |
| 8. | Թիվ ԱՎԴ1/0015/04/16 սնանկության գործով 14.08.2020թ. որոշում | ՀՀ քաղ. դատ | Արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու վերականգնելը կարող է պայմանավորվել գործի նյութերին ծանոթանալու մասին գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու փաստով, այն դեպքում, երբ հաստատված չէ գործի նյութերին ծանոթանալու և բողոքարկվող դատական ակտն ստանալու կոնկրետ օրը։ | ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով: |
| 9. | Թիվ ԵԴ/4101/02/18 քաղաքացիական գործով 07.08.2020թ. որոշում | ՀՀ քաղ.օր | արդյո՞ք մի կողմի` ապրանքներ մատակարարողի՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրված և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար, եթե այդ հաշիվը ստորագրված չէ մյուս կողմի՝ ապրանքներ ձեռքբերողի կողմից:
|
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշիվը կարող է գնահատվել որպես մատակարարման հարաբերությունների առկայությունը հիմնավորող անհրաժեշտ և բավարար գրավոր ապացույց բացառապես այն դեպքում, երբ այն վավերացված և հաստատված է ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի (ապրանքներ ձեռքբերողի)՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից։
|
| 10. | Թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով 21.07.2020թ. որոշում | 20-ի 2 | արդյո՞ք սնանկության գործով պարտապանի պարտավորության կատարման ապահովման համար գրավադր-ված գույքի սեփականատերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ, կարող է բողոքարկել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը:
|
գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին։
Պարտապանին սնանկ ճանաչելու դատարանի վճռի (դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտի) դեմ վերաքննիչ բողոք կարող են ներկայացնել պարտապանը և պարտատերը, քանի որ սնանկության վարույթի տվյալ փուլում կայացվող դատական ակտը վերաբերում է միայն պարտապանի և պարտատիրոջ/պարտատերերի (դիմող/դիմողներ) իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է պարտապանի սնանկ ճանաչվելու արդյունքում կատարվող գործողությունների հետևանքով այլ անձանց (այդ թվում՝ գրավատուի) իրավունքների պաշտպանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջիններս զրկված չեն սնանկության վարույթի հետագա համապատասխան փուլերում կատարվող գործողությունների դեմ առարկություններ ներկայացնելու կամ իրենց շահերին առնչվող կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից։
|
| 11. | Թիվ ԵԷԴ/0057/04/17 սնանկության գործով 10.07.2020թ. որոշում | ՀՀ քաղ. օր | Արդյո՞ք իրավաբանական անձանց միացման հետևանքով պահանջի իրավունքը փոխանցվելու դեպքում նոր պարտատերը պարտավոր է այդ մասին իրազեկել պարտապանին՝ առաջացած կետանցի հետևանքով տոկոսներ հաշվեգրելու համար:
|
Պարտավոր չէ, սակայն չծանուցելու դեպքում կրում է դրա ամբարենպաստ հետևանքները:
|
| 12. | Թիվ ԳԴ/0017/04/15 սնանկության գործով 08.07.2020թ. որոշում | Օրենքի 82-րդ հոդված | պահանջների վերջնական ցուցակի ո՞ր հերթում է ենթակա գրանցման հարկադիր սնանկության դիմում դատարան ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարը,
|
Պետական տուրքի գծով ծագած պահանջը, անկախ այն հանգամանքից` գանձվում է որպես հատուցման ենթակա գումար, թե պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորություն, այսինքն` այն գանձվում է հօգուտ դիմող-պարտատիրոջ, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ենթակա է գրանցման և բավարարման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով:
|
| Օրենքի 46-րդ հոդված | Կարո՞ղ է արդյոք փոփոխվել պահանջների վերջնական ցուցակում գրանցված պարտատիրոջ պահանջի հերթը, և եթե այո, ո՞ր դեպքում ու ի՞նչ ընթացակարգով: | 1. Վերաքնությամբ բողոքելով՝ միայն հերթը,
2. Սնանկության դատարան միջնորդությամբ՝ պահանջի բնույթի կամ բովանդակության փոփոխություն, որն իր հերթին կարող է հանգեցնել պահանջի բավարարման հերթի փոփոխության` /այս դեպքում գործում է նաև 85-րդ հոդվածը
|
||
| 13. | Թիվ ԵԴ/0807/04/18 սնանկության գործով 29.06.2020թ. որոշում | Քաղ. դատ
|
Արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բացթողնելու պատճառը հարգելի համարելն ու վերականգնելը կարող է պայմանավորվել այդ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու հանգամանքով, առանց հաշվի առնելու, թե արդյոք բողոքարկվող դատական ակտն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հասցեատիրոջը:
|
Վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
|
| 14. | Թիվ ԵԿԴ/0023/04/17 սնանկության գործով 05.06.2020թ. որոշում | Ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման պետական մարմնի կողմից տրված լիազորագիրը՝
|
Պետական մարմնի անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում
Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղ. Դատ. օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (տե՛ս, ‹‹ՎՏԲ-Հայաստան բանկ›› ՓԲԸ-ն ընդդեմ ‹‹Գեթսեմանի այգի›› ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.02.2019 թվականի որոշումը) |
|
| 15. | Թիվ ԱՎԴ/0060/04/17 սնանկության գործով 05.06.2020թ. | Օրենքի 96-րդ հոդված | Պարտապանի գույքի իրացման արգելքը կարող է նույնացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գույքի իրացման արգելքի հետ:
|
ԱՅՈ |
| 16. | Թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 01.06.2020թ. որոշում | Լիազորագիր | Նույնական է 14-րդ կետի հետ | |
| 17. | Թիվ ԵԷԴ/0057/04/15 սնանկության գործով 27.05.2020թ. որոշում
|
Օրենքի հոդ. 59-69 | Արդյո՞ք ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման փուլում պարտապանը պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված գործողությունները:
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման հաջողության վերաբերյալ ապացույցները՝ ծրագրի հաստատման փուլում, գործնականորեն չեն կարող ներկայացվել և այդ կապակցությամբ է, որ օրենսդիրը նախատեսել է ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն:
ա/ «Սնանկության մասինե ՀՀ օրենքով օրենսդիրը նպատակ է հետապնդում հնարավորություն ընձեռելու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել կենսունակությունը: բ/ Ֆինանսական առողջացման ընթացակարգի էությունը և նշանակությունն, ըստ էության,հանդիսանում է ոչ թե պարտապանի վճարունակության վերականգնումը, այլ այն հիմնականում նպատակ է հետապնդում ապահովել պարտատերերի պահանջների լրիվ բավարարում: Օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնողին օգտագործել օրենքով չարգելված ցանկացած միջոցառում (միջոցառումներ), որի արդյունքում պարտապանը կմարի իր դրամավճարային բոլոր պարտավորությունները և արդյունքում չի լուծարվի: |
| 18. | Թիվ ՍՆԴ/0104/04/19 սնանկության գործով 15.05.2020թ. որոշում | Նույնական է 14, 16 կետերի հետ | ||
| 19. | Թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղ. գործով 15.05.2020թ. որոշում | Քաղ. դատ | «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքների նախադատելիություն
|
Նախադատելի Չէ (97-ի հետ)
|
| 20. | Թիվ ԵՇԴ/0021/04/12 սնանկության գործով 15.05.2020 թ | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18 կետերի հետ | |
| 21. | Թիվ ԵԱԴԴ/0018/04/16 սնանկության գործով 08.05.2020 թ. որոշում | Օրենքի 43-րդ հոդ. | Անդրադարձ է կատարվել «ապահովված իրավունքի
առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացությունների բովանդակությանը, այն իրավիճակում, երբ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը միջնորդել է դատարանին որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին փոխանցել գրավի առարկան:
|
մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն «ապահովված իրավունքի առարկայի արժեք» հասկացության ներքո նկատի է ունեցել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը: |
| 22. | Թիվ ՍՆԴ/0725/04/19 սնանկության գործով 08.05.2020 թ. որոշում | Օրենքի 39.1 հոդ.-ի 3-րդ մաս | Անդրադարձ է կատարվել սնանկ ճանաչված գրավատուի կողմից գրավադրված գույքի վրա երրորդ անձ պարտապանի կետանցված պարտավորություններով բռնագանձում տարածելու իրավական խնդրին:
|
Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ընդգրկված գրավի առարկան` որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, առաջնահերթ նպատակաուղղվում է գրավով ապահովված պարտավորության կատարմանը, որի չափը ենթակա է հաստատման սնանկության գործը վարող դատավորի կողմից, քանի որ ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված գերազանցող գումարը ենթակա է վերադարձման գրավատու պարտապանի սնանկության հաշվին:
|
| 23. | Թիվ ԵԱՔԴ/0370/04/16 սնանկության գործով 05.05.2020թ. որոշում | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18, 20 կետերի հետ | |
| 24. | Թիվ ԵԿԴ/0287/04/15 սնանկության գործով 30.04.2020թ. որոշում | Քաղ.դատ | Արդյո՞ք ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերը ենթակա են ՀՀ դատարանների քննությանը:
|
Այո |
| 25. | — | |||
| 26. | Թիվ ԵԿԴ/1126/02/17 քաղ. գործով 16.03.2020թ. որոշում | Օրենքի 29-րդ հոդ.-ի 3-րդ մաս | Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության գործով կառավարչի մասնակցությամբ գործերով դատական ծախսերի բաշխման իրավական հարցին:
|
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար, թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար (տե՛ս, օրինակ` Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2018 թվականի որոշումը, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
|
| 27. | — | |||
| 28. | Թիվ ԵԱԴԴ/1345/02/14 քաղ. գործով 06.03.2020թ. որոշում
|
1. ընդհանուր սեփականության մասնակցի կողմից պարտապան համասեփականատիրոջ պարտքը մարելը բավարա՞ր է արդյոք ընդհանուր սեփականությունում պարտապան համասեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման և վերջինիս բաժնի նկատմամբ պարտապանի պարտքը մարած ընդհանուր սեփականության մասնակցի սեփականության իրավունքի ծագման համար:
2. արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ ներկայացված հայցը քննության ենթակա՞ է արդյոք գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանում այն դեպքում, երբ արգելանքի տակ գտնվող գույքը ներառված է սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածում: սնանկության դատարանում
|
1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող անշ արժ գույ քում պարտապան համասեփականատիրոջ պատկանող բաժնի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի դադարման և այդ բաժնի նկատմամբ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ վերոհիշյալ փաստերը վկայակոչող գործին մասնակցող անձն ապացուցում է պարտապան համասեփականատիրոջ և ընդհանուր սեփականության
մասնակցի միջև շուկայական գնով պարտապանի բաժնի օտարման գործարք կնքված լինելու, այդ գործարքից ստացված գումարը պարտքի մարմանն ուղղված լինելու փաստերի առկայությունը, ինչպես նաև այդ գործարքից ծագած սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթարկած լինելու հանգամանքը: 2. Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցի բավարարումը կհանգեցնի սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ապա նման հայցը քննության ենթակա է միայն պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: |
|
| 29. | Թիվ ԵՇԴ/0095/04/16 սնանկության գործով 27.02.2020թ. որոշում | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18, 20, 23 կետերի հետ | |
| 30. | Թիվ ԵԱԴԴ/0100/04/17 սնանկության գործով 25.02.2020թ. որոշում
Վարձատրության հետ կապված հարցերը նայել` 44, 48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերը, Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս | Արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է սնանկության կառավարչի վարձատրությունը որոշելու պահի դրությամբ արդեն իսկ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման չափին, թե՞ յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով իրականացված բավարարման չափին:
|
Սնանկության վարույթում կառավարչի վարձատրությունն իրականացվում է պարտապանի` հավաքագրված միջոցներից, իսկ այդ միջոցները բաշխվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հերթականությամբ` միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտատերերի «պահանջների բավարարման չափ» արտահայտության ներքո պետք է հասկանալ պարտատերերի այն պահանջների միասնությունը, որը տվյալ միջանկյալ բաշխման ծրագրով նախատեսվում է բավարարել: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջանկյալ բաշխման յուրաքանչյուր ծրագրով նախատեսվում է հավաքագրված կոնկրետ միջոցներն ուղղել հենց միջանկյալ բաշխման ծրագրում հստակ նշված պարտատերերի պահանջների բավարարմանը, ընդ որում` այդ միջոցներից առաջնային կերպով հատուցում պետք է ստանա նաև կառավարիչը: Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ յուրաքանչյուր դեպքում, երբ որոշակի միջոցներ են մուտքագրվում սնանկության հատուկ հաշվին, և նախատեսվում է միջանկյալ բաշխման ծրագրով բավարարել որոշակի պահանջներ, ապա որպես կառավարչի վարձատրության հաշվարկման հիմք պետք է ընդունել կոնկրետ տվյալ միջանկյալ բաշխումով նախատեսվող բավարարումները` կառավարչի վարձատրությունը հաշվարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0075/04/15 գործով 07.04.2018 թվականի որոշմամբ առաջադրված բանաձևով:
|
| 31. | Թիվ ԵԱՆԴ/0100/04/14 սն.գործով 17.01.2020թ. որոշում | «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացություններ | Նույնական է 21, 32 կետերի հետ | |
| 32. | Թիվ ԵԱՔԴ/0462/04/16 սն. գործով 27.12.2019թ. որոշում | Օերնքի հոդ. 43-ի 9 | «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացություններ | Նույնական է 21, 31-ի հետ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն «ապահովված իրավունքի առարկայի արժեք» հասկացության ներքո նկատի է ունեցել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» արտահայտության ներքո պետք է նկատի ունենալ իրացվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում մեկնարկային գինը փոփոխվում է` նվազում է 10 տոկոսով, «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» ներքո պետք է նկատի ունենալ գրավի առարկայի` վերջին չկայացած աճուրդով առաջարկված մեկնարկային գնի հինգ տոկոսը:
|
| 33. | Թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սն. գործով 27.12.2019թ
|
Օրենքի հոդ. 3 | Արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշումը չի դարձել անբողոքարկելի:
|
Անհրաժեշտ է անբողոքարկելի դարձած՝ բռնագանձման որոշում
Նույնական է 50, 58, 60, 84 կետերի հետ (Նայել 50, 84) |
| Վարույթի կասեցման հարց | Օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով (տե՛ս, ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի` թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
|
|||
| 34. | Թիվ ԼԴ4/0022/04/18 սնանկության գործով 26.12.2019թ. որոշում | Արդյո՞ք կամավոր սնանկության վարույթում պարտատեր-վարկային կազմակերպության կողմից տրված հաճախորդի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կարող է բավարար գնահատվել պարտավորության բնույթը պարզելու համար,
|
Կամավոր սնանկության վարույթի առանձնահատկություններից ելնելով գործում է այն կանխավարկածը, որ դիմողը չի առարկում իր` պարտատիրոջ հանդեպ ստանձնած պարտավորության գոյության կապակցությամբ, երբ կամավոր սնանկության դիմումին կից դատարան է ներկայացնում պարտավորությունը հավաստող համապատասխան ապացույցներ:
Կամավոր սնանկության վարույթում պարտատիրոջ կողմից տրված տեղեկանքը, որը պարունակում է նաև պարտավորության հիմքի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ, բավարար է պարտավորությունների բնույթը պարզված համարելու համար:
|
|
| Քաղ. դատ | Արդյո՞ք դատական տեղեկատվական համակարգից արտատպված վճռի օրինակը կարող է որակվել պարտավորության առկայությունը և դրա չափը հիմնավորող թույլատրելի ապացույց:
|
2016 թվականի հուլիսի 12-ի թիվ ՍԴՈ-1293 որոշում
Դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Այսինքն` դատարանն ունի իրական հնարավորություն վճիռը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկությունների (մասնավորապես, վկայակոչվող դատական ակտն ընդունած մարմնի անվանումը, դատական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, գործի համարը) առկայության դեպքում ստուգել վճռի բովանդակությունը և օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը:
|
||
| 35. | Թիվ ԵՇԴ/0017/04/15 սնանկության գործով 18.12.2019թ. որոշում | Օրենքի 3-րդ հոդված | արդյո՞ք պարտապանը կարող է սնանկ ճանաչվել պարտատիրոջ դիմումի հիման վրա այն դեպքում, երբ պարտատիրոջ օգտին կայացված դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով այն պարագայում, երբ հարկադիր կատարողը և (կամ) պահանջատերն ձեռնարկել են օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները:
|
թիվ ԵԿԴ/0137/04/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ երբ պարտատերն ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի` իր համար բացասական ելքը, այն է` կատարողական վարույթն ավարտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ կասեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով |
| 36. | — | |||
| 37. | Թիվ ԵԿԴ/0021/04/12 սնանկության գործով 05.12.2019թ. որոշում
|
Օրենքի 46-ի հոդ. 8-րդ մաս
|
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում պահանջների հաստատման գործընթացին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
|
Նույնական է 47, 87-ի հետ (Նայել 87-ը)
Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի ( պահանջ ների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
|
| 38. | Թիվ ԵԿԴ/3928/02/16 քաղաքացիականգործով 04.11.2019թ. որոշում | 4-ի 4 | ա/ արդյո՞ք սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավի առարկան հավասարարժեք գույքով փոխարինելու պահանջը կարող է քննվել առանձին քաղաքացիական գործի շրջանակներում:
|
ա/Պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղ. հայցերով քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր: Ընդ որում, նշված գործերը քննելիս կիրառման ենթակա են ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնպես էլ ՀՀ քաղ. օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, եթե դրանք չեն հակասում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին:
|
| 39. | Թիվ ԵԴ/0563/04/18 սնանկության գործով 04.11.2019թ. որոշում
|
Նույնական 13-ի հետ | ||
| 40. | Թիվ ԵՇԴ/0111/04/16 սնանկության գործով 02.08.2019թ. որոշում | Օրենքի 75-77 հոդ.ներ | ա/ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու հարցին այն դեպքում, երբ նշված ծրագիրը պարտատերերի ժողովում չի հաստատվել:
բ/ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապանի գույքի վաճառքի միջնորդությունը դատարան ներկայացնելու և այդ միջնորդության դեմ պարտատերերի կողմից առարկություն ներկայացնելու ընթացակարգին:
|
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է որոշակի բացառություններ, որոնց դեպքում գույքի վաճառքի ծրագիրը դատարանը կարող է հաստատել` անկախ պարտատերերի խորհրդի կամ ժողովի որոշումից: Այդ բացառություններն են`
1. գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից հաստատված չլինելը, կամ 2. ծրագրի հաստատման համար խորհրդի կամ ժողովի նիստերի անցկացման անհնարինությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ դեպքերի թվին է դասվում նաև պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից ծրագրի հաստատման համար որոշում կայացնելու անհնարինությունը` նկատի ունենալով, որ խորհրդի կամ ժողովի նիստերը կարող են հրավիրվել և անցկացվել` առանց դրանց ընթացքում որևէ որոշում կայացնելու: Նման դեպքերը նույնանում են նիստերի անցկացման անհնարինության հետ` նկատի ունենալով, որ նիստի նպատակը որոշման կայացումն է, և եթե անհնար է որոշում կայացնել, ուստի նիստն էլ դառնում է իմաստազուրկ:
|
| 41. | Թիվ ՇԴ/0016/04/18 սնանկության գործով 31.07.2019թ. որոշում | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված գործով կայացված եզրափակիչ դատական ակտը պարտատիրոջ կողմից բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
|
Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իր. ունեն պարտապանը, պարտատերը : | |
| 42. | Թիվ ԵԱՔԴ/0119/04/17 սնանկության գործով 25.07.2019թ. որոշում | 19, 70-ի.2 | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվության մասին դեռևս չկատարված որոշման առկայության պայմաններում պարտապանի լուծարման վարույթ սկսելու իրավական հնարավորության հարցին:
|
Դատարանը, թույլատրելով իրականացնել պարտապանի գործունեության ստուգում կամ ուսումնասիրություն, իր կայացրած որոշման կատարման հնարավորության ապահովման նպատակով պետք է պարտապանի լուծարման գործընթաց չսկսի այնքան ժամանակ, քանի դեռ ողջամիտ ժամկետում իր կայացրած դատական ակտի կատարման հնարավորություն չի ընձեռել դատական ակտի հասցեատիրոջը:
(դատարանի հայեցողական լիազորության կիրառման պայմանների մասին տե՛ս, օրինակ, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը): |
| 43. | Թիվ ԵԱՔԴ/0058/04/16 սնանկության գործով 07.06.2019թ. որոշում | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավունքի պետական գրանցում պահանջող գործարքով իրավունքի պետական գրանցման պահանջը չպահպանելու հետևանքներին սնանկության վարույթում:
|
Վաճառված , սակայն մինչև սնանկ ճանաչելու վճռի օրինկան ուժի մեջ մտնելը պետական գրանցում չստացած գույքը հաշվառվում է սնանկի գույքի կազմում: | |
| 44. | Թիվ ԵԱՔԴ/0041/04/17 սն.գործ 07.06.2019թ. | Կառավարչի վարձատրության հարց, սն. դիմումը մերժելիս | Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 45. | Թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019թ. որոշում | Օրենքի 43-75-76-77 հոդվածներ | ա/ Արդյո՞ք պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրով այլ կարգ նախատեսված լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու համար,
բ/ արդյո՞ք սնանկության վարույթում պարտապանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկան իրացնելիս պետք է հիմք ընդունվեն նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավի առարկայի իրացմանվերաբերյալ սահմանված կանոնները,
|
ա/ Գույքի վաճառքը պետք է տեղի ունենա բացառապես հաստատված ծրագրին համապատասխան
եթե անգամ պարտատերերի ժողովը հավանություն է տվել գույքի վաճառքի ծրագրի, որը, սակայն, հակասում է գործող օրենսդրությանը, ապա դատարաննայն հաստատել չի կարող:
բ/ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները գրավով ապահովված պարտավորության նկատմամբ կիրառելիս և գրավի առարկա գույքի վաճառք իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև գրավատուի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված երաշխիքները` մասնավորապես գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ ՀՀ քաղ. Օր-ով սահմանված կարգավորումները:
|
| 46. | Թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019թ. որոշում | Օրենքի հոդ. 43 մաս 10.4 | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում գրավատու հանդիսացող երրորդ անձի կողմից իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացին մասնակցելու իրական հնարավորության ապահովմանը:
|
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման և հաստատման ընթացակարգի, այլ նաև իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին,
Թիվ ՍԴՈ-1294 որոշում, 19.07.2016 թվականի Թիվ ԵՇԴ/0072/04/17 ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում 04.10.2018 թվականի
|
| 47. | Թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով 14.05.2019թ. որոշում | Նույնական է 37, 87-ի հետ (Նայել 37, 87-ը)
|
||
| 48. | Թիվ ԵԿԴ/0126/04/15 սն.գործով 17.04.2019թ
|
Օրենքի հոդ. 43, 80, 82 | արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարումը, կառավարչի վարձատրությունը և ապահովված պարտատիրոջ պահանջները չբավարարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:
|
Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձությունը: պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը նշելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցները:
|
| 49. | Թիվ ԱՐԱԴ/0010/04/15 սնանկ.գործով 25.03.2019թ | Նույնական 48-ի հետ,
Հատուկ Կարծիք` Օգնականի վարձատրության մասին |
||
| 50. | Թիվ ԵԱՔԴ/0209/04/17 սն.գործով 06.03.2019թ. որոշում
Նույնական 33-ի, 50, 58-ի, 60, 84-ի հետ
|
Օրենքի հոդ. 3 | Օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորության կամ դրա մի մասի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում պետք է դրվի անմիջականորեն օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պահանջը, թե՞ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
|
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված հարկի, տուրքի կամ այլ վճարի գումար դիտարկվելուց, այն դառնում է համապատասխան պետական մարմնի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում հարկ վճարողն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները:
Վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման: |
| 51. | Թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019թ. | Լիազորագիր | Նույնական է14, 16, 18, 20, 23, 29, 52, 53, 57 կետերի հետ
Նույնական է 14, 16, 18, 20, 23, 29 կետերի հետ |
|
| 52. | Թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով 06.02.2019թ | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18, 20, 23, 29 , 51, 53, 57 կետերի հետ | |
| 53. | Թիվ ԵԱՔԴ/0135/04/16 սնանկության գործով 01.02.2019թ | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18, 20, 23, 29, 51, 52, 57 կետի հետ | |
| 54. | Թիվ ԵԱԴԴ/0154/04/16 սնանկության գործով 24.01.2019թ. | Լիազորագիր | Նույնական է 14, 16, 18, 20, 23, 29, 51, 52, 53, 57 կետի հետ.
հրամանի տեսքով տրված լիազորագրի ժամկետ, եթե ժամկետ նշված չէ, 1 տարի է, եթե տրված է 3 տարուց ավելի ժամկետով, ապա` 3 տարի:
|
|
| 55. | Թիվ ԵԿԴ/0217/04/16 սնանկության գործով 10.01.2019թ. որոշում | Սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման առանձնահատկություններ | Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 56. | — | |||
| 57. | Թիվ ԵԱՔԴ/0062/04/11 սնանկ.գործով 21.12.2018թ. որոշում | Լիազորագիր
|
Նույնական է 14, 16, 18, 20, 23, 29, 51, 52, 53, 54 կետի հետ.
|
|
| 58. | Թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով 07.12.2018թ. որոշում | Նույնական 33-ի, 50, 58-ի, 60, 84-ի հետ
|
||
| 59. | Թիվ ԵԱՔԴ/0009/04/16 սնանկության գործով 07.12.2018թ. որոշում
|
արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի սնանկության վարույթում անցկացված աճուրդի արդյունքները վիճարկելու իրավունք.
|
սնանկության գործով կառավարիչը, շահագրգիռ անձ չհանդիսանալու հիմքով, իրավունք չունի վիճարկել սնանկության վարույթի շրջանակներում անցկացված աճուրդի արդյունքները
|
|
| 60. | Թիվ ԵԱՔԴ/0210/04/17 սնանկության գործով 06.12.2018թ. որոշում | Նույնական 33-ի, 50, 58-ի, 60, 84-ի հետ
|
||
| 61. | Թիվ ՇԴ1/0041/04/15 սն. գործով 12.11.2018թ. որոշում | Կառավարչի վարձատրության հարց, | Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 62. | Թիվ ՇԴ1/0041/04/15 սնանկ.յան գործով 12.11.2018թ. | սնանկության գործով կառավարչի վարձատրության հաշվարկման առանձնահատկություններ | Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 63. | — | |||
| 64. | Թիվ ԵՇԴ/0072/04/17 քաղ. գործով 04.10.2018թ. որոշում | Արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձինք, ովքեր ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովող գույքի (այդ թվում՝ գրավի առարկա հանդիսացող) սեփականատեր են (այդ թվում՝ գրավատու), կարող են բողոքարկել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը:
|
Այո կարող են | |
| Սնանկության գործ հասկացության բացահայտում
|
11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշմում | |||
| 65. | Թիվ ԵՇԴ/0133/04/14 քաղ. գործով 31.08.2018թ. որոշում | 1) արդյոք սնանկ ճանաչելու մասին վճռի հիմքում դրված դատական ակտը վերացվելու պայմաններում գործի նոր քննության ժամանակ հարկադրված սնանկության դիմումի քննության համար կարող են էական նշանակություն ունենալ պարտապանին` սնանկ ճանաչելու դիմումում չնշված այլ պարտավորությունները,
|
||
| պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանվելու պայմաններում արդյո՞ք ինքնըստինքյան վերացված են համարվում սնանկության վարույթում կայացված այլ դատական ակտերը, մասնավորապես` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը:
|
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության հետագա փուլերի դադարմանը և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի, այդ թվում` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման վերացման:
|
|||
| 66. | Թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղ. գործով 30.07.2018թ. որոշում | Կառավարչից դատական ծախսերի գանձում: – | Նույնական է 26-րդ կետի հետ | |
| 67. | Թիվ ԵԱՔԴ/0191/04/15 քաղ. գործով 20.07.2018թ. որոշում | Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
||
| 68. | Թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիականգործով 01.06.2018թ. որոշում | 46-ի 8 | արդյո՞ք անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները հիմք են պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս պահանջների անվիճելիության համար։
հիմնավորում:
|
ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փուլի շրջանակներում ապացուցման են ենթակա միայն
1.անձի վճարային պարտավորությ անանվիճելիությունը, 2.այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և 3.վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը: Այսինքն՝ անձին սնանկ ճանաչելու վարույթի ընթացքում դատարանը չի պարզում անձի վճարային պարտավորության հիմքում ընկած պահանջ ների հիմնավորվածությունը և օրինականությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված պարտավորության անվիճելիությունը պարտատերերի կողմից ներկայացված պահանջների քննարկման և հաստատման փուլում չունի որևէ ապացուցողական նշանակություն այդ պահանջների օրինականության և հիմնավորվածության գնահատման տեսանկյունից, քանի որ ներկայացված պահանջների օրինականության և հիմնավորվածության ստուգումը սնանկության այլ փուլի խնդիրն է և ենթադրում է անձին սնանկ ճանաչելու վճռից անկախ ապացույցներով այդ հատկանիշների բացահայտում և հիմնավորում: |
| Թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիականգործով 01.06.2018թ. որոշում | Օրենքի 20.1-րդ հոդված | Առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը | Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ «Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթն առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:
|
|
| 69. | Թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիականգործով 01.06.2018թ. որոշում | Օրենքի հոդ. 20, մաս 6 | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք բողոքարկման ենթակա է սնանկության գործի քննության ընթացքում առանձին պարտատիրոջ (պարտատերերի) մասով կայացված սնանկության գործի վարույթը կասեցնելը մերժելու մասին որոշումը:
|
Սնանկության գործի ընթացքում կայացվող պահանջի կասեցումը մերժելու մասին որոշումը նույնպես ենթակա է բողոքարկման՝ ի տարբերության իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով
սահմանված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելը մերժելու վերաբերյալ որոշման: Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում,
|
| 70. | Թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղ.գործով 07.04.2018թ. որոշում | Օրենքի հոդ. 17 | Արդյո՞ք սնանկության ժամանակավոր կառավարիչն ունի պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը բողոքարկելու իրավունք,
|
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որոշակի դեպքերում դատարանի վճիռը կարող է բողոքարկվել սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից այն դեպքում, երբ վճիռն ուղղակիորեն անդրադառնում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին: Սնանկության ժամանակավոր կառավարչի կողմից վճիռը բողոքարկելու նման իրավունք ծագում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում: |
| Արդյո՞ք առաջանում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության հարց այն դեպքերում, երբ սնանկության հիմքերի վերանալու պայմաններում կայացվել է սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ:
|
Այո | |||
| 71. | Թիվ ԵԿԴ/0075/04/15 գործով 07.04.2018 թ. | Կառավարչի վարձատրության հարց,
|
Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դեպքում հաշվարկը պետք է որոշել հետևյալ բանաձևով ՝ ՄՀ = ՎԾ+ՊԳ+ԿՎ Որտեղ «ՄՀ»-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջ ոցների հանրագումարն է, «ՎԾ»-ն` համապատասխան վարչական ծախսերը, «ՊԳ»-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը, «ԿՎ»-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է` ԿՎ = ՊԳ x 10%
|
|
| 71.1 | Թիվ ԵՄԴ/0033/04/17 քաղ. գործով 07.04.2018թ. որոշում | Կառավարչի վարձատրության հարց,
|
Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 72. | Թիվ ԳԴ/0033/04/15 քաղ.գործով 07.04.2018թ. որոշում | Կառավարչի վարձատրության հարց,
|
Կառավարչի վարձատրության հարցերը նայել`
30,48, 49, 55, 61, 62, 67, 71, 71.1, 72 կետերի հետ Հաշվարկը 67, 71, 71.1-ում
|
|
| 73. | Թիվ ԵԱՆԴ/0497/02/13 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում | Օրենքի հոդ. 54 | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի կողմից իր հետ փոխկապակցված կամ երրորդ անձանց կատարած անհատույց փոխանցումները որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ կատարված ակնհայտորեն վկայող փոխանցումներ գնահատելու խնդրին:
|
ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ, քննելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, գտել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:
«… օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին:
Այսինքն` խնդրո առարկա իրավակարգավորումների տեսանկյունից անհատույց փոխանցումն անվավեր գործարք կարող է համարվել միայն, այն դեպքում երբ, ի թիվս այլ հանգամանքների, ապացուցված է պարտապանի ոչ իրավաչափ մտադրության առկայությունը:
|
| 74. | Թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում | Արդյո՞ք դատարանն իրավասու է որոշում կայացնել ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու վերաբերյալ, եթե սնանկության վարույթի մասնակիցները միջնորդել են կասեցնել կամ առանց քննության թողնել ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ սնանկության գործով կառավարչի հաշվետվության քննարկումը:
|
Օրենքը չի նախատեսում նման հնարավորություն | |
| 75. | Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում | Վերաբերվում է դտարանի կողմից պարտապանին ծանուցման հանգամանքին | ||
| 76. | Թիվ ԵԱՔԴ/2005/02/12 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում | «ԲԸ» օրենքի հոդ. 7-ի 2, 6
ՔՕ հոդ. 75-ի 5 |
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում նրա պարտքերի համար հիմնական ընկերության (ընկերակցության)՝ սուբսիդիար պատասխանատվություն կրելու խնդրին այն դեպքում, երբ երկու ընկերություներն էլ, ըստ էության, ղեկավարվում են նույն սեփականատիրոջ ցուցումներով:
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում նրա պարտքերի համար հիմնական ընկերության (ընկերակցության) սուբսիդիար պատասխանատվություն կրելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությունը.
ա) հիմնական ընկերության առկայությունը, բ) դուստր ընկերության առկայությունը, գ) հիմնական ընկերության՝ դուստր ընկերությանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունքի առկայությունը, դ) դուստր ընկերության սնանկ լինելը, ե) հիմնական ընկերության մեղքի առկայությունը դուստր ընկերության սնանկության հարցում, որը պետք է պայմանավորված լինի պարտադիր ցուցումների կատարման հետևանքով սնանկության առաջացմամբ, զ) այն հանգամանքի առկայությունը, որ հիմնական ընկերությունը գիտեր կամ կարող էր իմանալ սնանկության առաջացման մասին:
|
| 77. |
Թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում |
Օրենքի Օրենքի հոդ. 39-ի 2-ի 2, 47-ի 1,
56-ի 1, 78 |
արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող անձի` պարտապանի կողմից ի կատարումն նշված պարտավորության սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը վճարում կատարելը կարող է համարվել առանց դատարանի որոշման սնանկ ճանաչված պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով:
|
ԱՅՈ
Արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի. Պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նաև վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն:
|
| 78. | Թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղ. գործով 27.12.2017թ. որոշում | Նույնական է 73-ի հետ
|
||
| 79. | 3-ի 2 | արդյո՞ք այլ քաղաքացիական գործով ցանկացած հիմքով նյութաիրավական վեճի առկայությունը բացառում է սնանկության գործով պարտավորության անվիճելիությունը և ըստ այդմ` պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությունը:
|
25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735
25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է` պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
«պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:
|
|
| 80. | Թիվ ԵԱՔԴ/0067/04/16 քաղ. գործով 20.07.2017թ. որոշում | Օրենքի հոդ. 47, 39.1-39.3, 43, 44 | Արդյո՞ք հիմնական պարտավորության պարտատերը կարող է ներկայացնել այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ:
|
Նույնական է 83-րդ կետի հետ (նայել 83-ը)
|
| 81. | Թիվ ԵԿԴ/0078/04/15 քաղ. գործով 20.07.2017թ. որոշում
|
Օրենքի` մինչև փոփոխությունները հարցեր | ||
| 82. | Թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիականգործով 07.04.2017թ. որոշում | Պարտապանին ծանուցման հարցեր | ||
| 83. | Թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղ. գործ 07.04.2017թ. որոշում
Նայել նաև 80-րդ կետը |
Օրենքի հոդ. 47, 39.1-39.3, 43, 44 | Որն է երաշխավորի պատասխանատվության առանձնահատկությունը,
|
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ վերոնշյալ կարգավորման` մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջն ուղղակիորեն ներկայացնում է սնանկության վարույթում` ընդգրկվելով պարտատերերի ցուցակում, ապա այդ դեպքում պարտատերը համարվում է ապահովված պարտատեր:
|
| Արդյո՞ք հիմնական պարտավորության պարտատերը կարող է ներկայացնել այդ պարտավորության կատարումն ապահովող երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջ:
|
երաշխավորը, անկախ նրանից` վերջինս համապարտ պարտավորություն է ստանձնել, թե ոչ, միևնույն պայմանագրի հիմքով` պարտապանի հետ միաժամանակ չի կարող սնանկ ճանաչվել:
|
|||
| Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգերին:
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան` երաշխավորի գույքի հաշվին ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար: Հակառակ դեպքում, ստացվում է, որ օրենսդիրը երաշխավորության հիմքով նախատեսելով պարտատիրոջ պահանջների ապահովված լինելը, սակայն չի նախատեսում նույն հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգ:
|
|||
| 84. | Թիվ ԵԿԴ/0090/04/15 քաղաքացիականգործով 07.04.2017թ. որոշում
|
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը: | Նույնական 33-ի, 50, 58-ի, 60-ի հետ
Դիմումի քննության հիմքում դրվել է Ընկերության՝ գույքահարկի վճարման պարտավորության առկայությունը, որի վերաբերյալ Քաղաքապետարանի կողմից ներկայացվել են համապատասխան տեղեկանք և հաշվարկներ, իսկ Ընկերությունն էլ օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել իր սնանկությունն այդ հիմքով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ տվյալ գույքը, որի նկատմամբ առաջացել են գույքահարկի գծով պարտավորությունները, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
|
|
| 85. | Թիվ ԵԱՆԴ/1684/02/15 քաղ. գործով 13.03.2017թ | Օրենքի հոդ 54-ի 1-ի բ | Արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սնանկության գործով կառավարչին տրված լիազորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է գործարքի կեղծ լինելն ապացուցելու անհրաժեշտություն,
|
Վերոնշյալ հոդվածի հիմքով դատարան դիմելիս սնանկության գործով կառավարիչը հարկադրված չէ ապացուցել տվյալ գործարքի կեղծ բնույթը: Այլ կերպ ասած, ինչպես կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջ քննելիս չի քննարկվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով թվարկված պայմանների առկայությունը (օրինակ՝ ժամկետային սահմանափակումը), այնպես էլ նույն հոդվածի հիմքով պահանջ քննելիս՝ կեղծ գործարքի առկայությունը: |
| Արդյո՞ք ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը տվյալ գործի շրջանակներում կարող է ներկայացնել հակընդդեմ հայց:
|
ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը գործի քննության ընթացքում որևէ նյութաիրավական պահանջ՝ կապված վեճի առարկայի հետ, ներկայացնել չի կարող: Դա վերաբերում է նաև հակընդդեմ հայցին, քանի որ հակընդդեմ հայցը հայցվորին ուղղված նյութաիրավական պահանջ է, որն ընդունվում է միայն օրենսդրի կողմից սահմանված հստակ դեպքերում, այն է՝ սկզբնական և հակընդդեմ պահանջների միջև հաշվանցի հնարավորություն, հակընդդեմ հայցով սկզբնական հայցի լրիվ կամ մասնակի բացառում, երկու հայցապահանջների միջև փոխադարձ կապ:
|
|||
| 86. | Թիվ ԿԴ2/0078/04/14 քաղ. գործով 02.12.2016թ. որոշում | Օրենքի հոդ. 6-ի 1-ի ա, հոդդ 3 մաս 2-ի 1-ին գ | Արդյոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենսդրությամբ վերապահված պարտականությունների` սահմանված ժամկետում չիրագործումն ինքնին հանգեցնում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի վերացման | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենսդրությամբ վերապահված պարտականությունների` սահմանված ժամկետում չիրագործումն ինքնին չի հանգեցնում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի վերացմանը, այլ պարտապանին սնանկ ճանաչելու իրավունքը փոխանցվում է պետական այլ մարմնին` դատախազությանը, որպիսի պայմաններում իրավասու պետական մարմինը դադարում է լինել պատշաճ դիմող:
Ընդ որում, վերոգրյալ իրավական վերլուծությունները վերաբերում են միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված հիմքին:
|
| Արդյոք կիրառվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը, երբ սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված է ՀՀ բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնող` օրինական ուժի մեջ մտած վճիռ | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) կատարմանը պարտավորեցնող` օրինական ուժի մեջ մտած վճիռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի կարող կիրառվել: Այլ կերպ ասած` պահանջատեր հանդիսացող պետական կամ համայնքային մարմինը կաշկանդված չէ վեցամսյա ժամկետով, և նշված ժամկետում նրա լիազորությունների չկատարումը չի ենթադրում հայց հարուցելու իրավունքի փոխանցում դատախազությանը:
|
|||
| 87. | Թիվ ԿԴ/0033/04/13 քաղ. գործով 02.012.2016թ. որոշում
Նույնական է 37, 47-ի հետ |
Արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որով մերժվել է պարտապանից գումար բռնագանձելու հայցապահանջը, կարող է էական նշանակություն ունենալ սնանկության վարույթում ներկայացված նույն պահանջի գրանցման հիմնավորվածությունը պարզելու համար:
|
Դատարանի հետևությունն այն մասին, որ «նման վճռի առկայությունը որևէ կերպ չի կարող վկայել բանկի մոտ կողմերի միջև կնքված պայմանագրից (պայմանագրերից) բխող պահանջի իրավունքի և ընդհանրապես նշված պայմանագրերից բխող իրավահարաբերությունների առերևույթ բացակայության մասին», իրավաչափ է և հիմնավոր»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի պահանջը գրանցելով` ստորադաս դատարանների կողմից անտեսվել է թիվ ԵԿԴ/0230/02/12 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որի հետևանքով խախտվել են անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները:
|
|
| 88. | Թիվ ԼԴ/0039/04/14 քաղ. գործով 22.07.2016թ. որոշում | Քաղ. դատ | 1. արդյո՞ք կողմերի միջև կնքված գրավոր համաձայնագիրը կարող է շարունակել համարվել պարտավորության կատարման ինքնուրույն հիմք այն պարագայում, երբ միևնույն պարտավորության չափի և կատարման պայմանների վերաբերյալ կողմերի միջև դատական վեճի շրջանակներում կնքվել է հաշտության համաձայնություն, որը հաստատվել
է դատարանի կողմից, |
ՈՉ
|
| 2. պարբերական վճարումների բռնագանձման վերաբերյալ դատական ակտը կարող է արդյո՞ք հիմք հանդիսանալ անձի մոտ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հաստատելու համար, եթե այդ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը
|
ՈՉ
|
|||
| 89. | Թիվ ԿԴ1/0935/02/14 քաղ. գործով 22.07.2016թ | 1. ինչպիսի՞ն է կեղծ գործարքի կողմերի ներքին կամքի և արտահայտած կամահայտնության հարաբերակցությունը,
2. արդյո՞ք կեղծ գործարքի բոլոր կողմերի կամքը պետք է ուղղված լինի այդպիսի գործարքի կնքմանը, 3. արդյո՞ք գործարքի փաստացի կատարումն ինքնին արգելք է կեղծ գործարքի առկայությունը հաստատված համարելու համար, 4. որո՞նք են կեղծ գործարքի անվավերության հետևանքները
|
գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որպեսզի գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագմանտպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձ այ նեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը:
Ընդ որում, կեղծ գործարքը կարող է և փաստացի կատարված լինել (մասնակի կամ լրիվ), սակայն կատարման նպատակը նույնպես պատրանքն իրականությանը մոտեցնելը լինի՝ հետագայում, այդուհանդերձ, գործարքի իրավական հետևանքներն առաջացնելու ցանկություն չունենալով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել: Հետևաբար, ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես՝ որպես անվավերության հետևանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետևանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն (օրինակ՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը):
|
|
| 90. | Թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղ. գործով 22.04.2016թ. որոշում
Թիվ ԵԱԴԴ/0223/02/17 գործով 2021թ որոշում |
29
ՔՕ 200 |
Արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում սնանկության գործով կառավարիչը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր սեփականության գույքում ունեցած բաժինն առանձնացնելու և դրա վրա սնանկության վարույթում գրանցված պահանջատերերի պարտավորությունների կատարման համար բռնագանձում տարածելու պահանջով:
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կառավարիչը սնանկ ճանաչված պարտապանի անունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարան դիմելու իրավունք չունի այն դեպքում, երբ պահանջում է առանձնացնել սնանկ ճանաչված պարտապանի` ընդհանուր գույքում ունեցած բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել սնանկության վարույթում գրանցված պարտատիրոջ պահանջը բավարարելու համար:
կառավարիչը հայց հարուցում է բացառապես սնանկ ճանաչված պարտապանի անունից, որը տվյալ պարագայում սնանկության վարույթում գրանցված պահանջատերերի հետ փոխհարաբերություններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով ևս հանդիսանում է պարտապան, մինչդեռ, ինչպես բխում է վերը շարադրված վերլուծությունից, նման հայցապահանջով դատարան կարող է դիմել պարտատերն ընդդեմ պարտապանի:
|
| 91. | Թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղ. գործով 13.01.2016թ. որոշում | Օրենքի հոդ. 39.1-39.3 | Պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում արդյո՞ք վերջինս կարող է իր պահանջների բավարարման համար դատական կարգով բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:
|
Օրենքի` մինչև փոփոխությունները հարցեր |
| Օրենքի հոդ 39-ի 2 | Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ
գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը) :
|
|||
| 92. | Թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղ. գործով 28.12.2015թ. որոշում | Նույնական է 91-ի հետ
|
||
| 93. | Թիվ ԵԿԴ/1446/02/13 քաղ. գործով 28.12.2015թ. որոշում | Օրենքի հոդ. 54-ի 3
|
Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասիով նախատեսված սահմանափակումները որ դեպքերի վրա են տարածվում | Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասիով նախատեսված սահմանափակումները տարածվում են փոխանցված գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու կառավարչի իրավունքի` նույն հոդվածով սահմանված բոլոր դեպքերի, այդ թվում` նույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը պահանջելու իրավունքի վրա:
|
| ՔՕ 425
|
Հարաժարագնի պարզաբանում
|
հրաժարագինը սկզբնական պարտավորության համեմատ կարող է լինել և համարժեք, և դրանից ավելի կամ պակաս` կախված կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունից:
|
||
| ՔՕ 447 | Պայմանագրի մեկնաբանում | վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
|
||
| 94. | Թիվ ԵԿԴ/0011/04/13 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում | Քաղ դատ | Բողոքարկման ժամկտի բացթողում
|
Բողոքարկման ժամկեըի հաշվարկը կատարվում է որոշումը ստանալու պահից
|
| 95. | Թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում | Օրենքի հոդ 39 | Արդյո՞ք ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման երրորդ անձին պատկանող գրավադրված գույքը կարող է սնանկության վարույթի շրջանակներում ընդգրկվել պարտապանի գույքի կազմում.
|
|
| Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել պարտապանի սնանկությունը գրավով ապահովված պարտատիրոջ համար, և ի՞նչ կարգով պարտատերը կարող է ստանալ իր ապահովված պահանջների կատարումը:
|
||||
| 96. | Թիվ ԱՐԴ/0068/02/13 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում
|
Օրենքի 90-ի 2, 4 | Առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքի հարցեր | Մինչև օրենքի փոփոխությունը հարցեր (նորով կարգավորված)
|
| 97. | Թիվ ԿԴ1/1302/02/13 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում
|
«Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքների նախադատելիություն
|
Նախադատելի Չէ (97-ի հետ)
|
|
| 98. | Թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում | Քաղ դատ | Արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է բեկանվել ամբողջ ծավալով, եթե գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և օրինական շահերին դատական ակտն առնչվում է մասնակի:
|
Պետք է բեկանվի մասնակի:
/Ինչ վերաբերում է պարտապանի սնանկ ճանաչվելու արդյունքում կատարվող գործողությունների հետևանքով այլ անձանց (այդ թվում՝ գրավատուի) իրավունքների պաշտպանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջիններս զրկված չեն սնանկության վարույթի հետագա համապատասխան փուլերում կատարվող գործողությունների դեմ առարկություններ ներկայացնելու կամ իրենց շահերին առնչվող կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունքից։/
|
| 99. | Թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղ. գործով 17.07.2015թ. որոշում | Օրենքի հոդ. 46-ի 6 | Արդյո՞ք պարտապանի համար սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու յոթնօրյա ժամկետի ընթացքը սահմանվում է սնանկության կառավարչի կողմից սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը մամուլում հրապարակելուց, թե՞ պարտապանի կողմից այն ստանալուց հետո:
|
Ստացման պահից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները յուրաքանչյուր դեպքում պարտատերի նախնական ցուցակը հաստատելու հարցը քննելիս և այդ ցուցակի դեմ պարտապանի կողմից առարկությունները սահմանված ժամկետում ներկայացված լինելու կամ չլինելու հարցը պարզելիս պետք է հաշվի առնեն հետևյալ հանգամանքները` ա) ե՞րբ է պարտապանը ստացել կառավարչի կողմից ուղարկված նախնական ցուցակը և ե՞րբ է նախնական ցուցակը կառավարչի կողմից հրապարակվել մամուլում, բ) արդյո՞ք այդ պայմաններում հնարավոր է եղել պարտապանի՝ սահմանված ժակետում առարկություններ ներկայացնելու իրավունքի իրացումը:
|
| 100. | Թիվ ԵՇԴ/0062/04/13 քաղ. գործով 30.04.2015թ. որոշում | Օրենքի հոդ. 11-ի 4 | Սնանկ ճանաչելու դիմումին կից պատճենքով ներկայացված փաստաթղթերի մասին | Եթե սն. Դիմումով փաստաթուղթը ներկայացվել է պատճեով, օրենքը նախատեսում է դիմումը վարույթ չընդունել -վերադարձնել, իսկ եթե ընդունել է վարույթ, ապա սն. Վճռի կայացման ժամանակ չի կարող այդ հիմքով մերժել:
|
| 101. | Թիվ ՇԴ/0031/04/13 քաղ. գործով 30.04.2015թ. որոշում | Ֆիզ անձի սն. դեպքում առողջացման ծրագրի բողոքարկման մասին
|
Օրենքի մինչև փոփոխությունը հարցեր | |
| 102. | Թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղ. գործով 30.04.2015թ. որոշում | ՔՕ-201 | Արդյոք գործում է ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմը, երբ պարտապանի սեփականության իրավունքով պատականող գույքը վաճառվում է մյուս ամուսնուն:
|
սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումով պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն այն դեպքում, երբ սնանկ ճանաչված ամուսնուն սեփականության իրավունքով պարտականող գույքը հարկադիր կարգով վաճառվում է մյուս ամուսնուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության իրավական ռեժիմի կիրառումն չի գործում այն դեպքում, երբ ամուսնուն սեփականության իրավունքով պատականող գույքը վաճառվում է մյուս ամուսնուն:
|
| Արդյո՞ք ամուսնական պայմանագիրը ՀՀ ՔՕ 417-րդ հոդվածի 4-րդ կետի իրավանորմի իմաստով կարող է դիտարկվել որպես պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնություն և այդ հիմքով անվավեր ճանաչվել.
|
ՈՉ | |||
| 103. | Թիվ ՇԴ/0743/02/12 քաղ. գործով 18.07.2014թ. որոշում
Կանխամտածված սնանկություն |
Օրենքի հոդ. 8 | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ տնտեսվարող սուբյեկտին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու միջոցով պետության գույքային շահերի պաշտպանության և կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունների առանձնահատկություններին:
|
Թեև օրենսդիրը հստակ չի սահմանել, թե ով կարող է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքում ներկայացնել համապարտ պատասխանատվության պահանջը, այնուամենայնիվ, այդպիսի պահանջ սնանկության գործի շրջանակներում կարող է ներկայացնել միայն սնանկության գործով կառավարիչը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտները պարտապանի նկատմամբ պահանջի առկայության դեպքում ինքնին չեն դառնում պարտապան, հետևաբար նաև` պարտավորության կողմ` սնանկության վարույթում գրանցված պահանջներով, այլ վերջիններիս` պարտապանի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվությունը ծագում է միայն այն դեպքում, երբ սնանկության վարույթում արձանագրվում է պարտավորությունը կատարելու համար պարտապանի գույքի անբավարարությունը:
|
| 104. | Թիվ ԵԿԴ/0137/04/13 քաղ. գործով 18.07.2014թ. որոշում | Նույնական է 35-րդ կետում նշվածի հետ
|
||
| 105. | ||||
| 106. | Թիվ ԱՎԴ/0060/04/12 քաղ. գործով 08.05.2014թ. որոշում
|
Օրենքի հոդ. 17.1
Հոդ. 20-ի 1, 4 Հոդ. 39-ի 2-ի 3,
|
Դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տոկոսների և տուժանքների հաշվարկումն ու գանձումը կասեցվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, թե այդ վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից անփոփոխ թողնելու և վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձնելու կամ այդ վճռաբեկ բողոքը մերժելու պահից:
|
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:
|
| 107. | Թիվ ԵՇԴ/0023/04/13 քաղ. գործով 08.05.2014թ. որոշում | 3
19-ի 7 |
արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու գործի վարույթը ենթակա է կարճման, եթե նախկինում նույն պարտապանի դեմ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժվել է:
|
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «հայցի հիմք» օրենսդրական եզրույթին` նշելով, որ այն ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, ընդ որում, հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար, իսկ հայցի իրավական հիմքը այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս Վիգեն ՈՒրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «նույն դիմում» եզրույթը նշանակում է նույն ձևի և բովանդակության, այսինքն` միևնույն փաստական և իրավական հիմքեր պարունակող, նույն առարկայի մասին դիմում, որը ներկայացվել է նախկինում, և որի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին վճիռ:
|
| 108. | Թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղ. գործով 26.12.2013թ. որոշում | Օրենքի հոդ. 39-ի 2-ի 4 | Արդյո՞ք ամուսիններից մեկի սնանկ ճանաչվելուց հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիմքով համատեղ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ կարող է ներկայացվել դատարան, իսկ ներկայացման դեպքում գործի վարույթը կարո՞ղ է կարճվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի կանոններով:
|
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության:
Սույն գործով ներկայացվել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու պահանջ, որն իրենից ներկայացնում է իրավունքի ճանաչման հայց: Նման հայցի նպատակն իրավունքի վիճելիությունը կամ անորոշությունը վերացնելն է, նման հայցի հիմք է ծառայում վիճելի իրավունքը հայցվորին պատկանելը: Այդպիսի հայցով դատարանը պատասխանողի վրա որոշակի պարտավորություններ չի դնում, այլ հաստատելով հայցվորի իրավունքը` որոշակիացնում է այն, կանխում այդ իրավունքի ապագա խախտումները: Հետևաբար, այդպիսի հայցի քննությունը և լուծումը որևէ կերպ չի կարող առաջացնել սնանկ ճանաչված պարտապանի գույքային զանգվածի նվազում:
|
| 109. | Թիվ ԵԿԴ/0282/02/12 քաղ. գործով 29.11.2013թ. որոշում | Օրենքի 29-ի 1-ի գ
13-ի 2 21-ի 3 22-ի 2 |
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի մասնակցությամբ դատավարություններում սնանկության ժամանակավոր կառավարչի ներգրավման իրավական խնդրին:
|
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված չէ դատավարական իրավունակությամբ, հետևաբար նաև` վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքով, և պարտապանի մասնակցությամբ դատավարություններում նրան ներգրավելու անհրաժեշտությունը բացակայում է:
|
| 110. | ||||
| 111. | ||||
| 112. | ||||
| 113. | ||||
| 114. | ||||
| 115. | Թիվ ԵՔԴ/1165/02/08 քաղ. գործով 19.10.2012թ. որոշում | Օրենքի հոդ. 54 | Արդյոք պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու լիազորությունն իրականացնելիս կառավարիչը պարտապանի գույքը վերադարձնելու նպատակով պետք է գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջով դիմի դատարան | Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքը հետ ստանալը դրա վերաբերյալ կնքված գործարքի անվավերության հետևանք է, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անշարժ գույքը հետ ստանալու իրավունքը կարող է իրականացվել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու միջոցով:
Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու լիազորությունն իրականացնելիս կառավարիչը պարտապանի գույքը վերադարձնելու նպատակով պետք է գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջով դիմի դատարան: |