ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ – 2021թ.-2023թ. մայիս
| № Գործի համարը և ամսաթիվը
|
Օրենքի վերաբերելի հոդվածը | Քննարկվող Խնդիրը կամ Հարցը | ՎԴ արտահայտած դիրքորոշման հակիրճ նկարագիրը | |
| 1. | ԿԴ1/2288/02/16
քաղ. գործով 27.01.21թ. որոշում |
Օրենքի հոդ. 54 | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման առանձնահատկություններին` վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: | Անհատույց փոխանցումն անվավեր գործարք կարող է համարվել միայն, այն դեպքում երբ, ի թիվս այլ հանգամանքների, ապացուցված է պարտապանի ոչ իրավաչափ մտադրության առկայությունը (տե՛ս, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Դատարանը գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման և գնահատման արդյունքում պետք է պարզի անհատույց փոխանցումները կատարելիս պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու՝ պարտապանի մտադրութ յ ան առ կայ ութ յ ունը կամ բացակայ ութ յ ունը : Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն նշված հանգամանքները պարզելուց հետո հնարավոր կլինի գնահատել սնանկության կառավարչի հայցապահանջի հիմնավորվածությունը: Կառավարիչը պարտավոր չէ, որպես իր պահանջը հիմնավորող հանգամանք կամ փաստարկ, վկայակոչել պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված անհատույց փոխանցումներն ապահովող քաղաքացիաիրավական գործարքների օրենքին համապատասխանությունը, իսկ դատարանն էլ իրավասու չէ գնահատելու այդ գործարքների վավերականությունը: |
| Օրենքի հոդ. 29-ի 3-րդ մաս | Կառավարչի դատական ծախս | Թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար
(տե՛ս, Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2018 թվականի որոշումը): |
||
| 2. | ԱՐԱԴ/1300/02/19
քաղ. գործով 27.01.21թ. որոշում |
ՔՕ | Արդյո՞ք ամուսնական պայմանագրի կնքման փաստը բավարար է արգելադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը հաստատելու համար: | Բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը վկայակոչում է օրենքով նախատեսված այս կամ այն հիմքով անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման հանգամանքը, ապա վերջինս պարտավոր է ապացուցել նաև այն փաստը, որ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման է ենթարկել իր վերոհիշյալ իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե մինչև գույքի արգելադրումը պարտապանն ազատ է տնօրինելու իր գույքը, ապա արգելադրված գույքի տնօրինման իրավունքից նա զրկվում է: |
| 3. | ԵԴ/0930/04/18 քաղ. գործով 29.01.21 թ. որոշում | արդյո՞ք օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ սնանկության գործերը ենթակա են ՀՀ դատարանների
քննությանը: |
||
| 4. | ԼԴ4/0062/04/17 քաղ. գործով 23.02.21 թ. որոշում | Օրենքի հոդ. 20, 20.1 | արդյո՞ք սնանկության գործի քննության ընթացքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման: | Օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայ ն առանձին պարտատերերի պահանջների մասով (տե՛ս, ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի` թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Սնանկության գործի ընթացքում կայացվող պահանջ ի կասեցումը մերժելու մասին որոշ ումը նույնպես ենթակա է բողոքարկման` ի տարբերության իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղ. դատ. օր. սահմանված քաղ. գործի վարույթը կասեցնելը մերժելու վերաբերյալ որոշ ման (տե՛ս, ըստ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի դիմումի` թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
|
| 5. | ԵԱԴԴ/0223/02/17 քաղ. գործով 27.02.21թ. որոշում | ՔՕ 197 | ա) ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու համար` վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները,
|
այն դեպքում, երբ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելիս փորձագետի եզրակացությամբ այդպիսի բաժանումը հնարավոր է համարվում առանձնացվող գույքի անհամաչափությունը փոխհատուցելու կամ որոշ տարածքներ ընդհանուր օգտագործման թողնելու տարբերակներով, իրավաչափ է առաջարկվող տարբերակներից որևէ մեկով գույքի բնեղենով բաժանումը: Այսինքն՝ այն դեպքում, երբ համապատասխան փորձագիտական եզրակացությամբ առաջարկվում է վիճելի գույքի (տվյալ դեպքում՝ հողամասի) որոշ մասերի բնեղենով առանձնացում, իսկ մյուս մասը թողնվում է ընդհանուր
օգտագործման, ապա դա չի կարող բացառել դատարանների կողմից նման հայցապահանջների բավարարումը, քանի որ, ըստ էության, այն դիտարկվում է որպես բնեղենով առանձնացնելու հնարավոր տարբերակ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանը ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): |
| 6. | ՎԴ6/0154/05/17 քաղ. գործով 17.03.21թ. որոշում | Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետ | Կառավարիչն ազատված է պետ. տուրքից | |
| 7. | ԵԴ/9354/02/18 քաղ. գործով 23.04.21թ. որոշում | Սնանկության վարույթում ալիմենտների մասին | Հատուկ կարծիքում | |
| 8. | ԵԱԴԴ/0223/02/17 քաղ. գործով 27.05.21թ. որոշում | Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության պարտադիր պայմանի առկայությանը | Համատեղ սեփականությամբ գույքի վաճառքի մասին | |
| 9. | ԿԴ1/1081/02/17 քաղ. գործով 04.06.21թ. որոշում | Արդյո՞ք ենթակա է կարճման երաշխավորի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջի մասին գործի վարույթն այն դեպքում, երբ հիմնական պարտապանը սնանկ է ճանաչված: | Կարճման ենթակա չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգերին։ Ի տարբերություն գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջների, որոնց համար «Սնանկության մասինե ՀՀ օրենքով նախատեսված են գրավադրված գույքի, ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով իրացման ընթացակարգեր, ապա նույն օրենքը չի նախատեսում երաշխավորի գույքի իրացման ընթացակարգ։ Փաստորեն, օրենքը երաշխավորության հիմքով պարտատիրոջ պահանջը համարելով ապահովված, համենայնդեպս չի նախատեսել ապահովված պահանջի բավարարման կամ գույքի իրացման ընթացակարգ։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը չի բացառել, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում։ Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության գործով կառավարիչը երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան` երաշխավորի գույքի հաշվին ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ օրենսդիրը երաշխավորության հիմքով նախատեսելով պարտատիրոջ պահանջների ապահովված լինելը, չի նախատեսում նույն հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգ (տե՛ս, թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը): |
|
| 10. | ԵԴ/9012/02/18 քաղ. գործով 04.06.21թ. որոշում | Օրենքի հոդ 54 | Անհատույց փոխանցումներ | Նույնական է 1 կետի հետ: |
| 11. | ՍնԴ/1735/04/19
սն. գործով 11.06.21թ. որոշում |
Օրենքի հոդ 82 | Արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված «դատական ծախսեր» հասկացությունը պետք է մեկնաբանել որպես բացառապես նույն գործի շրջանակներում առաջացած դատական ծախս, թե՞ այն իր մեջ կարող է ներառել նաև այլ գործերով դատական ծախսերը: | |
| 12. | ՎԴ/1327/05/19
քաղ. գործով 11.06.21 թ. որոշում |
Արդյո՞ք սնանկության գործով կառավարչի կողմից վիճարկման հայցով դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը կարող է հարգելի համարվել այն պայմաններում, երբ սնանկության գործով կառավարչի լիազորություններից բխում է վիճարկվող վարչական ակտերի մասին ավելի վաղ տեղեկանալու վերջինիս պարտականությունը: | Չի կարող հարգելի համարվել | |
| 13. | ԵԱՔԴ/2709/02/14
քաղ. գործով 22.06.21թ. որոշում |
Կարող արդյոք պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով կարճվել տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված, պարտավորության անվիճելիությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանման դեպքում գործի նոր քննության վարույթը: | Չի կարող կարճվել | |
| 14. | ԵԿԴ/0090/04/13
քաղ. գործով 13.07.21թ. որոշում |
Օրենքի հոդ. 87-ի 2 | Արդյո՞ք գրավի առարկայի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված պարտատիրոջ կողմից գրավի առարկան դեռևս չիրացված լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ սնանկության գործի վարույթն ավարտելու համար: | Սնանկության վարույթը շրջանցած պարտատերը, ով իր պահանջի բավարարումը կարող է ստանալ սնանկության վարույթից դուրս դատական կամարտադատական եղանակով, գրավի առարկայի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելուց հետո այլևս նույն պարտավորության համար սնանկության վարույթում պահանջ ներկայացնելու իրավունք չի կարող ունենալ` պարտապանի այլ գույքից բավարարում ստանալու համար, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին: Ավելին, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերջինս նաև չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում: Այսինքն` ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու պահից սնանկության վարույթում այլևս չի կարող դիտարկվել որպես պարտատեր: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սնանկության մասին ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գե կետով սահմանված` «պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերըե արտահայտությունը վերաբերում է միայն սնանկության վարույթում իրենց պահանջների բավարարումը ստացած պարտատերերին: Այսինքն` այդ դեպքում սնանկության գործն ավարտելիս դատարանի համար էական է միայն սնանկության վարույթում գրանցված պարտատերերի (պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում և/կամ գրանցամատյանում) և պարտապանի իրավական դրությունը: Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ օրենսդրական որևէ կարգավորումից չի բխում, որ որևէ այլ գործով դատական ակտի կատարումը կարող է ապահովվել սնանկության վարույթի անհիմն ձգձգման միջոցով:
|
| 15. | ԵԱՆԴ/0068/04/16
քաղ. գործով 13.07.21թ. որոշում |
Քաղ դատ | Արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:
|
Այո |
| 16. | ԵԱՔԴ/0231/04/16
քաղ. գործով 23.07.21թ. որոշում |
Օրենքի 47-րդ հոդված | Արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանը կարող է իր անունից ինքնուրույն իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները: | Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված
պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Օրենքի 47-րդ հոդվածին, արձանագրել, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք (տե´ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը): Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես արտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը: Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո այլ դատական գործերով իր անունից ինքնուրույն չի կարող իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նրա անունից ի պաշտոնե հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո չի կարող զրկվել նույն սնանկության գործի շրջանակներում իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից (օրինակ՝ Օրենքի 31-րդ հոդվածի հիմքով կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը, սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտերը բողոքարկելը, Օրենքով սահմանված դեպքերում առարկություններ ներկայացնելը և այլն): |
| 17. | ԳԴ4/2468/02/18
քաղ. գործով 27.07.21թ. որոշում |
Քաղ. դատ. | Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աճուրդի անվավեր ճանաչման դատարանի լիազորության կիրառման և դատարանի կողմից գնահատման ենթակա հարցերի շրջանակներին | ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել նաև, որ սնանկության վարույթում ևս աճուրդի արդյունքները վիճարկելու հնարավորություն պետք է ունենան միայն շահագրգիռ անձինք, որոնց շահագրգռվածությունը պետք է որոշվի լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, ինչպես նաև հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ սնանկության վարույթում աճուրդի արդյունքների վիճարկման հարցում շահագրգռվածության որոշման հարցի նկատմամբ նույնպես կիրառելի են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները: Տվյալ դեպքում նույնպես աճուրդի վիճարկման հիմքում պետք է լինի պահանջ ներկայացնողի իրավական շահագրգռվածությունը, այլ խոսքով` դատարանը պետք է պարզի, թե նման պահանջ ներկայացնողի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված պահանջի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել պահանջ ներկայացրած անձի իրավունքները (տե՛ս, Կարինե Ղազարյանը և այլոք ընդդեմ Իգոր Մանդելի թիվ ԵԱՔԴ/0009/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը): |
| 18. | ՍնԴ/0837/04/19
սն. գործով 07.10.21թ. որոշում |
Օրենքի հոդ. 13-ի 4 | արդյո՞ք պարտատերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ պարտավոր է ներկայացնել հիմնավորումներ գույքի էապես նվազելու փաստը հաստատելու համար:
|
Այո |
| 19 | ՎԴ3/0075/05/16
քաղ. գործով 04.03.22թ. որոշում
|
Օրենքի հոդ. 39-ի 1-ի բ | Արդյո՞ք սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի դատական ակտը բավարար հիմք է Կոմիտեի կողմից գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այդ մասին տեղեկատվություն տրամադրելու համար:
|
Այո |
| 20 | ՍնԴ/0714/04/19
սն. գործով 25.11.22թ. որոշում
|
Օրենքի հոդ. 3 | Արդյո՞ք այն վճարային պարտավորությունը, որը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, տվյալ վճռով գումարի բռնագանձման գործընթացի կատարումը կարող է սահմանափակվել մեկ այլ քաղաքացիական գործի քննության առկայության դեպքում, երբ այդ քննությունը վերաբերում է պարտատիրոջ վաշխառության հարցին։
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորության վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա վճարային պարտավորությունն անվիճելի է։ |
| 21 | ՍնԴ/0036/02/20
սն. գործով 23.11.22թ. որոշում
|
Օրենքի հոդ 39 | Ե՞րբ է սկսում գործել առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու՝ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ” կետով նախատեսված սահմանափակումը:
|
Սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով
պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, (տե՛ս, թիվ ՍնԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը): Գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նաև սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որևէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտը ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն»: |
| 22 | ՎԴ/11689/05/17
քաղ. գործով 22.11.22թ. որոշում
|
Օրենքի 39-րդ հոդված | Արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ մորատորիումի գործողության ընթացքում, վերջինս իրավասու է կատարելու իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները՝ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով:
|
Առանց դատարանի որոշման սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանին թույլատրվում է կատարել պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝
պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորություններ: |
| Վարչ. Դատ. | Արդյո՞ք գործողության կատարման հայցի շրջանակներում դատարանը կարող է պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություն, որի համար վերջինս ՀՀ օրենսդրությամբ լիազորված չէ:
|
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող գործողությունը կամ անգործությունը իրավաչափ կարող է դիտարկվել միայն այն դեպքում, երբ հաստատվի, որ այդ գործողության կատարումը կամ անգործությունը բխում է տվյալ վարչական մարմնի լիազորություններից, և վերջինս իրավասու է կատարելու այդ գործողությունը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից:
Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, երբ հաստատվի, որ հայցվող գործողությունը կամ անգործությունն իրավաչափ են, սակայն դրանց կատարումը չի մտնում այն վարչական մարմնի լիազորությունների մեջ, որի դեմ ներկայացվել է հայցապահանջը, ապա նման դեպքերում դատարանն իրավասու չէ այդ վարչական մարմնին պարտավորեցնել կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից, քանի որ վերջինս չի հանդիսանում ներկայացված հայցապահանջի հասցեատերը:
|
||
| 23 | ՇԴ1/0006/04/18
քաղ. գործով 21.11.22թ. որոշում |
Օրենքի հոդ. 43 | արդյո՞ք պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ օրենքով սահմանված կարգով փոխանցված գումարից: | Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված և պարտապանի գույքի կազմում վերը նշված երկու հիմքերից մեկի ուժով ընդգրկված՝ երրորդ անձին պատկանող գրավի առարկայի վաճառքից (օտարումից) ստացված կամ այլ կերպ՝ օտարման դիմաց փոխհատուցված, միջոցներից պետք է արտահերթ վճարվի նաև կառավարչի վարձատրությունը՝ նկատի ունենալով նաև այն օրենսդրական պահանջը, որ այդ միջոցները ենթակա են փոխանցման պարտապանի սնանկության հատուկ հաշվին և պետք է բաշխվեն Օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: |
| 24 | ԿԴ1/0132/04/18
քաղ. գործով 18.11.22թ. որոշում |
Օրենքի 77-րդ հոդված | Գույքի ուղղակի վաճառքի մասին | Օրենքի մինչև փոփոխությունները հարցեր:
|
| 25 | ԵԴ/12618/02/19
քաղ. գործով 18.11.22թ. որոշում
|
ՔՕ | Արդյո՞ք առանց երաշխավորի համաձայնության երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն կրելու ժամկետը երկարաձգելը երաշխավորի համար առաջացնում է անբարենպաստ հետևանք։
|
Այո |
| ՔՕ | Պայմանագրի մեկնաբանում | ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է` 1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը). 2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): |
||
| 26 | ՍնԴ/0810/04/20
սն. գործով 12.10.22թ. որոշում
|
Օրենքի հոդ. 20 | Սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը | Տես նաև` ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սահմանում է սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի բողոքարկման հնարավորություն՝ չսահմանափակելով բողոքարկման հնարավորությունը որոշման որևէ տեսակով, այսինքն՝ չառանձնացնելով միջանկյալ ակտի որևէ տեսակի բողոքարկման հնարավորությունը։
|
| 27 | ԵԱՆԴ/0129/04/16
քաղ. գործով 14.10.22թ. որոշում
|
Օրենքի հոդ 80 | Արդյո՞ք գույքի իրացումից ծագող
հարկային պարտավորությունների գումարները պետք է ներառվեն սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման մեջ որպես բավարարման ենթակա պահանջներ:
|
Օրենքի մինչև փոփոխությունները հարցեր |
| Օրենքի հոդ. 80 | Միջանկյալ Բաշխման ծրագրի կազմման դրույթներ | Միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվի այնպես, որ`
1) առաջին հերթին վճարման ենթակա լինեն վարչական ծախսերը, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները, 2) երկրորդ հերթին վճարման ենթակա լինեն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, 3) երրորդ հերթին վճարման ենթակա լինի կառավարչի վարձատրության գումարը` այն հանգամանքի հաշվառմամբ, թե ինչ չափով են բավարարվելու չապահովված պարտատերերի պահանջները 1-ին և 2-րդ կետերում նշված գումարները վճարելուց հետո՝ հիմք ընդունելով վերևում ներկայացված հաշվարկման բանաձևը, 4) չորրորդ հերթին վճարման ենթակա լինեն չապահովված պարտատերերի պահանջները (Տես նաև` թիվ ՇԴ1/0041/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․11․2018 թվականի):
|
||
| 28 | ՍնԴ/0305/04/20
սն. գործով 14.10.22թ. որոշում |
Օրենքի հոդ 80 | Աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումից առաջացած եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գումարներն արդյո՞ք ենթակա են բավարարման «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթի պահանջների հետ միաժամանակ՝ միևնույն միջանկյալ բաշխման ծրագրի շրջանակներում:
|
Օրենքի մինչև փոփոխությունները հարցեր |
| 29 | ԵԴ/21272/02/19
քաղ. գործով 22.07.22թ. որոշում
|
Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետ | Երաշխավորի պատասխանատվության առանձնահատկությանը | Մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի
պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա: |
| 30 | ՍնԴ/0163/04/19
սն. գործով 31.05.22 թ. որոշում
|
Արդյոք ապահովված պարտատերերը կարող են քվեարկության ձայնի իրավունքով մասնակցել սնանկության գործով պարտատերերի ժողովում, քանի դեռ առկա չէ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանը:
|
Մինչև Օրենքի փոփոխությունը հարցեր | |
| 31 | ՍնԴ/2179/04/20
սն. գործով 08.04.22թ. որոշում
|
Օրենքի հոդ. 20 | Ի՞նչ տեսակի դատական ակտ է հանդիսանում պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը և արդյո՞ք վերջինիս բողոքարկման պարագայում գանձվում է պետական տուրք: | ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը ևս պետք է տարանջատել եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի (տե՛ս՝ Հակոբ Մեհրաբյանի ընդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ԿԴ/0023/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:
|
| Քաղ. դատ | Միջանկյալ դատական ակտերի համար պետական ռտուրքի վճարան հարց | միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում կողմերն ազատված են պետական տուրք
վճարելու պարտականությունից: (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը): |
||
| 32 | ԵԴ/0079/04/18
քաղ. գործով 25.11.22թ. որոշում
|
Արդյո՞ք պետական տուրք գանձվում է դիմումատուից այն դեպքում, երբ սնանկության գործի վարույթը կարճվել է դիմումատուից անկախ` պարտապանի մեկ այլ սնանկության գործով սնանկ ճանաչվելու հետևանքով:
|
պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը պետք է դրվի պարտապանի վրա: | |
| 33 | ԵԱՔԴ/0112/04/14
քաղ. գործով 25.02.22թ. որոշում
|
Օրենքի հոդ. 32 | Օրենքի 81-րդ հոդվածում նշված հաշվետվությունը կառավարչի կողմից չներկայացվելու հիմքով վերջինիս լիազորությունները նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով վաղաժամկետ դադարեցնելու առանձնահատկություններին:
|
Մինչև Օրենքի 2020թ. փոփոխությունները, հարցեր:
Նոր կարգավորմամբ` Օրենքի 32-րդ հոդվածով Հաշվետվություն չտալու համար մինչև Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում` պետք է ողջամիտ ժամկետ սահմանվի խախտումները վերացնելու համար:
|
| Օրենքի հոդ. 29.2 1-ին մաս 8-րդ կետ | Օրենքով չնախատեսված հիմքով կառավարչի`իր պարտականությունները կատարելուց հրաժարվելու որակում | Սնանկության գործը վարելու հրաժարվելը պետք է լինի անհիմն
(արդյոք օրենքով չնախատասված ցանկացած դեպք անհիմն է-պարզաբնաված չէ): |
||
| 34 | ՎԴ/1730/05/19
քաղ. գործով 14.12.22թ. որոշում |
Հարկային օրենսգիրք | Արդյո՞ք դատարանի՝ գույքն օտարելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառության համար: | Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական մարմինը պետք է պարզի այն հանգամանքը՝ արդյո՞ք սեփականության իրավունքը ծագել է վճռի, դատավճռի՝ որպես գործն ըստ էության լուծող, եզրափակիչ դատական ակտի կամ իրավական ակտի հիման վրա, թե՝ ոչ: Եվ միայն նշված հարցի դրական պատասխանի պարագայում է հաստատվում Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառելիությունը: Ինչ վերաբերում է դատարանի՝ գույքն օտարելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում կայացված գույքն օտարելը թույլատրելու վերաբերյալ որոշումներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ դատարանը սնանկության գործով կառավարչին թույլատրում է օտարել գույքը, և գործարքը կնքվում է սնանկության վարույթում դատարանի որոշման հիման վրա, նման դեպքերում անշարժ գույքը ոչ թե հանձնվում է որևէ մեկի
սեփականությանը, այլ պարզապես թույլատրվում է սնանկության գործով կառավարչին օտարել այն, իսկ հայցվորը ձեռք է բերում անշարժ գույքը ոչ թե վճռով կամ դատավճռով, այլ օտարման պայմանագրով: Այսինքն՝ նման դեպքերում սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսանում օտարման պայմանագիրը: |
| 35 | ՍնԴ/1425/04/20
սն. գործով 02.02.22թ. որոշում
|
Օրենքի հոդ 43 | Արդյոք օրինական ուժի մեջ մտած վճիռը, որի համաձայն կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, կարող է հիմք հանդիսանալ սնանկության գործով պահանջի ապահովված լինելու փաստը հաստատված համարելու համար:
|
Ոչ |
| Օրենքի հոդ 43 | Սնանկության վարույթում որ պահանջներն են համարվում ապահովված: | Ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները
կարող են համարվել ապահովված, եթե առկա են գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով ապահովված պարտավորություններ, իսկ բոլոր այն պահանջները, որոնք ապահովված չեն գրավով կամ երաշխիքով, երաշխավորությամբ պարտավորության կատարման ապահովման միջոցներով, համարվում են չապահովված պահանջներ։ |
||
| 36 | ՍնԴ/2159/04/19
սն. գործով 02.02.22թ. որոշում |
Արդյո՞ք ժամկետների հաշվարկի մեջ ներառվում են ոչ աշխատանքային օրերը: | Մինչև օրենքի փոփոխությունը հարցեր | |
| 37 | ԱՐԱԴ/0043/04/13
քաղ. գործով 22.02.22 թ. որոշում
|
Արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանը կարող է իր անունից ինքնուրույն իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ անձամբ բողոքարկել սնանկության գործի շրջանակներում կայացված՝ իր իրավունքները ենթադրաբար խախտող դատական ակտը։
|
Տես նաև 16-րդ կետը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հնարավոր են նաև դեպքեր, երբ սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի մոտ անհամաձայնություն է առաջացել ոչ թե կառավարչի գործողության, այլ այդ գործողության հիման վրա դատարանի կայացրած դատական ակտի կապակցությամբ, ինչը հանգեցրել է կայացված ակտը պարտապանի կողմից բողոքարկելու իրավունքի իրացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերի միջև առկա հակասությունը տվյալ հարցի առնչությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կայացված դատական ակտը հակասում է պարտապանի շահերին, և վերջինս ունի անհամաձայնություն դատարանի եզրահանգումների հետ, նա անձամբ պետք է օժտված լինի այդ դատական ակտը բողոքարկելու իրավասությամբ։ Նման դեպքում պարտապանի անհամաձայնությունը կապված է ոչ թե կառավարչի գործողությունների, այլ դատարանի կողմից կատարված պատճառաբանությունների և եզրահանգումների հետ։
|
|
| 38 | ԱՐԱԴ2/0077/02/16
քաղ. գործով 08.04.22 թ. որոշում |
ՔՕ | ա. արդյո՞ք առոչինչ գործարքի արդյունքում գույքը վերադարձնողի կողմից դրա վրա կատարված անբաժանելի բարելավումները գործարքի մյուս կողմի համար կարող են որակվել որպես ակտիվների անհիմն ավելացում, և արդյո՞ք դրանց հատուցման համար կարող է կիրառվել անհիմն հարստացման ինստիտուտի իրավակարգավորումը,
բ. արդյո՞ք «ա» կետում նշված իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իրավակարգավորումը:
|
Առերևույթ, առանց իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով կնքված կեղծ գործարքը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, այդ թվում` չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ գործարքի կողմերից մեկը մյուսի հաշվին «հարստանա»։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անվավեր գործարքն առաջացնում է միայն այնպիսի իրավաբանական հետևանքներ, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։
Կեղծ գործարքի անվավերության հետևանքները լիարժեք իրացված համարելու նպատակով անհրաժեշտ է, որ նաև կողմերի ունեցած ակտիվների արժեքի տեսանկյունից վերականգնվի այն իրադրությունը, որը եղել է նախքան կեղծ գործարքի կնքումը։ |
| 39 | ԿԴ/0040/04/15
քաղ. գործով 29.04.22 թ. որոշում |
Սնանկության դատարանի որոշմամբ Պարտապանի գործունեությունը կասեցված լինելու պայմաններում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այդ պայմանագիրը վերսկսված համարելու առանձնահատկությունները և դրանցից բխող իրավական հետևանքները:
|
Առկա է հատուկ կարծիք:
Պայմանագիրը չի լուծվել, լուծումը պետական գրանցում չի ստացել : Դիտվել է գործող:
|
|
| 40 | ԵԴ/0919/04/18
քաղ. գործով 28.07.22 թ. որոշում
|
Օրենքի հոդ 46 | Արդյոք պայմանագրով նախատեսված պարտավորության չկատարման արդյունքում տուգանքի գումարը պետք է ներառվի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում, թե՝ ոչ:
|
Այո |
| 41 | ԱՎԴ/2286/02/18 քաղ. գործով 11.11.22 թ. որոշում
|
54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կիրառելիս արդյո՞ք պարտադիր է
գործարքները, փոխանցումները և գույքի օտարումները կատարելիս պարտապանի կողմից պարտավորությունը կատարելուց խուսափելու մտադրության առկայության ապացուցումը։ |
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 31 01 2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու՝ պարտապանի մտադրության մասին, վերաբերում է «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդհոդվածի «աե կետով սահմանված պարտապանի կողմից կատարված անհատույց փոխանցումները սնանկության կառավարչի կողմից հետ ստանալու իրավակարգավորմանը։ Այլ է իրավիճակը «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դե կետով սահմանված իրավակարգավորման պարագայում, քանի որ այդ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե սնանկ ճանաչված անձի կողմից կատարված անհատույց փոխանցումներին, այլ գույքի,
ծառայությունների, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերությանը։ Այդ պարագայում արդեն գործարքը կատարած անձի կողմից պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելու մտադրության առկայությունն ապացուցելը էական նշանակություն չունի, այլ էական է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության պարզումը, որպիսի տարբերությունն էլ օրենսդիրը համարել է պարտապանին պատճառված վնաս։ |
| 42 | ՍնԴ/1153/04/21
սն. Գործով 10.02.2023 թ. որոշում
|
Օրենքի հոդ 3, 17 | Այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո հիմնավորվում է «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը, դիմումը մերժելու մասին վճռով ում վրա պետք է դրվի դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
|
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու և սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես
ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելը դադարելու կամ բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են (տե´ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը): |
| 43 | ԵՇԴ/0121/04/17
քաղ. գործով 24.03.23 թ. որոշում |
Քաղ դատ | Արդյոք սնանկության գործի շրջանակում դատարանը կարող է քննարկել գրավի իրավունքը դադերցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումն այն պարագայում, երբ Օրենքով սահմանված չէ այն քքնարկելու կարգ և դեպք: | Գորը ենթակա է քննության քաղ. դատ կարգավորումներով |
| 44 | ԼԴ/3598/02/18
քաղ. գործով 30.05.23 թ. որոշում |
Օրենքի 8-րդ հոդված | Կանխամտածված սնանկություն, բռնագանձում տնօրենից | Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքում նույն հոդվածով նշված սուբյեկտների նկատմամբ համապարտ պատասխանատվության հիմքով գումարի բռնագանձման պահանջ կարող է ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում և միայն սնանկության գործով կառավարչի կողմից: Այլ է հարցը, որ նման պահանջի ներկայացման նախաձեռնողը կարող են լինել ինչպես կառավարիչը, այնպես էլ պահանջատերերը (պարտատերերի խորհուրդը, որը ներկայացնում է պարտատերերի շահերը և նույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ):
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նմանատիպ գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը (տես, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արտյոմ Գևորգյանի թիվ ՇԴ/0743/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Ընդ որում, օրենսդիրը սահմանել է նաև այդ անձանց համապարտ պատասխանատվության ծագման հիմքը, այն է՝ նրանց քաղաքացիաիրավական մեղքով պարտապանի գործունեությունն ուղղորդելը կամ այլ գործողություններ կատարելը, այդ թվում՝ կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելը։ |