ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
| № Գործի համարը և ամսաթիվը | Օրենքի Վիճարկվող հոդվածը կամ դրույթը,
այլ հարցեր |
ՍԴ որոշումը
/ՍԴ դիրքորոշումների, արձանագրումների կամ պարզաբանումների (սահմանադրաիրավական գնահատականների) հակիրճ նկարագություն
|
|
| 1. | Թիվ ՍԴՈ-735 25.02.2008թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` «… ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՊԱՐՏԱՊԱՆՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՉԷ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏ | 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը` «… նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
|
| Պետության պարտականությունները սնանկության ոլորտի կարգավորման հարցում | Սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է:
|
||
| Անվճարունակության մասին օրենսդրական ակտերի սկզբունքները, դրանց աղբյուրը | Հաշվի առնելով սնանկ ճանաչելու և սնանկության վարույթն իրականացնելու օրենսդրական հիմքերի միջազգային ներկա զարգացումները, Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն ընդունել է «Անվճարունակության մասին օրենսդրության հարցերով օրենսդիր մարմինների ուղեցույց» (ՈՒղեցույց, 2005թ.), որում ամրագրված սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել տարբեր պետությունների անվճարունակության մասին օրենսդրական ակտերում:
Համաձայն այդ ՈՒղեցույցի` անվճարունակության մասին օրենսդրության առանցքը կազմում է սնանկության վարույթն իրականացնելու չափորոշիչների սահմանումը: Այդ հիմքերի պահպանմամբ է հնարավոր դառնում սնանկության գործերով վարույթի իրականացումը, որն էլ հնարավորություն է ընձեռում սահմանել այն պարտապաններին, որոնց վրա կարող է տարածվել օրենսդրության պաշտպանական և ընթացակարգային կառուցակարգերի գործողությունը, ինչպես նաև այն կողմերին (պարտապան, պարտատեր կամ այլ կողմեր), որոնք կարող են սնանկության մասին գործի վարույթը հարուցել:
|
||
| սնանկության հիմքը և դրա բովանդակաության բացահայտումը | Սնանկության հիմքն անվճարունակությունն է:
«Անվճարունակությունը» ըստ վերոհիշյալ ՈՒղեցույցի` մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը` պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն` տարբերակվում է անվճարունակության երկու ձև` փաստացի և հաշվեկշռային: Անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Տարբերակում է անվճարունակության երկու ձև` հաշվեկշռային (բացասական հաշվեկշռի դեպքում) և փաստացի, այն է` այնպիսի վիճակ, երբ պարտապանն ի վիճակի չէ պարտատերերի օրինական պահանջներն ամբողջովին բավարարել: Անվճարունակության այս երկու տարատեսակները միմյանցից տարանջատված են, և պարտապանին սնանկ ճանաչելու համար օրենքը չի առաջադրում անվճարունակության այդ երկու տարատեսակների զուգահեռ միաժամանակյա առկայության պահանջ: Օրենքը հիմնվում է անվճարունակության կանխավարկածի վրա, այն է` եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն` եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:
|
||
| Սնանկության ինստիտուտի նպատակ | Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:
|
||
| 2. | Թիվ ՍԴՈ-932 11.01.2011թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍ | «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
|
| «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստը | Անդրադառնալով «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանմանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով, և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում, կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանքներին: Այլ կերպ` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը, որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում:
|
||
| ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթով կայացված դատական ակտերի, որպես սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության հարցը
(բողոքարկման վարույթի բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը) |
Օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:
Միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում: 2007թ. նոյեմբերի 28-ին «Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» կայացված ՍԴՈ-719 որոշման 4-րդ կետում դատարանը նշել է. «…օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, …: Օրենսդրի կողմից առանձին դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացառումը բխում է դատավարությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, քանի որ դատարաններում քաղաքացիական դատավարության կարգով գործերի քննության համար օրենքը սահմանում է հստակ ժամկետներ: Փաստորեն, օրենսդիրը, յուրաքանչյուր կոնկրետ դատական ակտի կապակցությամբ, առաջնորդվելով արդարադատության շահերից բխող որոշակի նպատակներով և խնդիրներով, սահմանում է այս կամ այն դատական ակտի բողոքարկելիությունը»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման 4-րդ կետում ամրագրված` վերը նշված իրավական դիրքորոշումն ամբողջությամբ կիրառելի է սույն գործով վիճարկվող իրավանորմերի առնչությամբ: Այս առումով, սահմանադրական դատարանի 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման լույսի ներքո գնահատելով պարտատերերի ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթի բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ պարտատերերի ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման արդյունքում կայացվող որոշումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում սնանկության գործի քննության հնարավորությունը, չեն խոչընդոտում դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, հետևաբար, ապահովում են նաև սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությունը:
|
||
| 3. | Թիվ ՍԴՈ-954 12.04.2011թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍ | «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
|
| «օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ» բառակապակցության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, | Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը դրանով նկատի է ունեցել ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների միանգամայն սահմանափակ ծավալ: Ընդ որում, ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների վերը նշված սահմանափակ ծավալում օրենսդիրը նկատի է ունեցել ընկերության մասնակցի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց իրականացումը կարող է հանգեցնել պարտապանի գույքի էական նվազմանը, կամ պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խաթարմանը, կամ կարող է խոչընդոտել պարտատերերի իրավաչափ պահանջների բավարարմանը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության` «օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ» բառակապակցությունը չի ներառում դատական պաշտպանության իրավունքն ընդհանրապես, և իրավակիրառական պրակտիկայում տվյալ բառակապակցությանը պետք է տալ սահմանափակ մեկնաբանություն, որպեսզի չխաթարվի այդ իրավունքի բուն էությունը:
|
||
| 4. | Թիվ ՍԴՈ-998 22.11.2011թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Թ» ԿԵՏ | Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել
|
| 5. | Թիվ ՍԴՈ-1189 27.01.2015թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «…և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
|
| 6. | Թիվ ՍԴՈ-1340 31.01.2017թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏ | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:
|
| Սեփականության իրավունքի սահմանափակման հիմնավորվածությունը | Տես նաև` ՍԴՈ-630, ՍԴՈ-903, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1189 որոշումները
|
||
| Կառավարչի դիտարկվող լիազորության իրականացման համար անհրաժեշտ պայմանները | (Ի թիվս այլնի, նաև`) Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին:
|
||
| 7. | Թիվ ՍԴՈ-1542 26.05.2020թ. որոշում | ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍ | «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար:
|
| Սնանկության գործընթացի նպատակ | Սահմանադրական դատարանը նշում է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել, մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար:
|
||
| Սնանկության ինստիտուտի նպատակ | Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր` 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի` ներառյալ պարտապանների շահերը:
|
||
| իրավական որոշակիության սկզբունք | Տես նաև` ՍԴՈ-753, ՍԴՈ-1213 որոշումներ
|
||
| Կառավարչի քաղաքացիաիրավական պատասխանատվությունը | Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրն Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է կառավարչի` իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար ապահովագրելու պարտավորությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում է ապահովագրական գումարի շահառու: Եթե դատարանը գտնի, որ կառավարչի մեղքով շահառուներին պատճառվել է վնաս, ապա դրա փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից:
|
||
| Կառավարչի գործողությունների վերահսկողություն | Սահմանադրական դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը, ունենալով լիազորությունների բավականին լայն շրջանակ և բավարար ինքնուրույնություն, այնուամենայնիվ, պարտապանի գույքի գնահատմանն ու վաճառքին վերաբերող գործողություններում կաշկանդված է (սահմանափակված է) դատարանի թույլտվությամբ և պարտատերերի ժողովի հավանությամբ: Ասվածից հետևում է, որ օրենսդիրը բավարար երաշխիքներ է ստեղծել կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար:
|
||
| 8. | Թիվ ՍԴՈ-1572 26.01.2021թ. որոշում
|
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍ ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գ» ԿԵՏ
|
Համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
|
| Սնանկ ճանաչելու նպատակը | Պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է:
|
||
| Սնանկության գործով կառավարչի` լիազորությունները | Սնանկության գործով կառավարչի` Օրենքով ամրագրված լիազորությունների, նրա դերակատարման վերաբերյալ ամրագրված օրենսդրական կարգավորումների համալիր ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի լիազորությունները հանգում են պարտապանի գույքի պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի վերջինիս տրված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը:
Վերոնշյալ մոտեցումն ընկած է նաև իրավակիրառական պրակտիկայի հիմքում, մասնավորապես` թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ սնանկության գործով կառավարչի դատավարական կարգավիճակի վերաբերյալ արտահայտված դիրքորոշման համաձայն` սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձն է:
|
||
| Կառավարչի և Պարտապանի իրավասությունների տարանջատում:
Պարտապանի դատարան դիմելու իրավասություն |
Սնանկության հարաբերությունների հիմնական սուբյեկտներն են պարտապանը, պարտատերերը և սնանկության գործով կառավարիչը: Սնանկության վարույթի տարբեր փուլերում նշված սուբյեկտներն օժտված են տարբեր իրավունքներով և պարտականություններով:
Սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր` որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը: Այսպես, նախքան սնանկ ճանաչվելը պարտապանն իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` դատավարական, ինքնուրույն է իրացնում: Այլ կերպ ասած` նախքան սնանկ ճանաչվելը պարտապանը, օժտված լինելով դատավարական իրավասուբյեկտությամբ, ինքնուրույն կարող է իրացնել իր դատավարական իրավունքները և կրել պարտականություններ: Մինչդեռ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի իրավունքները, այդ թվում նաև` դատավարական, իրացնում է սնանկության գործով կառավարիչը` հանդես գալով պարտապանի անունից և հսկողություն իրականացնելով պարտապան-իրավաբանական անձի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ: Վճռաբեկ դատարանը, թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով 2016 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ անդրադառնալով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված սնանկության գործով կառավարչի դատավարական լիազորությունների բովանդակությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը և սնանկ ճանաչվելուց հետո, ի թիվս այլնի, պարտապանի անունից իրացնում է նաև դատարան հայց ներկայացնելու իրավունքը: նայել Այդուհանդերձ, օրենսդիրը վերոնշյալ կարգավորումից սահմանել է նաև բացառություն` պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը պարտապան-իրավաբանական անձի ղեկավարին հնարավորություն տալով գործելու բացառապես սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ և վերջինիս հսկողության ներքո (Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերություն, 47-րդ հոդվածի 2-րդ մաս): Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես պարտապանը, այնպես էլ սնանկության գործով կառավարիչն օժտված են օրենսդրությամբ հստակ ամրագրված մի շարք իրավունքներով, որոնք չեն կարող հանգեցնել նշված սուբյեկտների նույնացման, քանի որ սնանկության գործով կառավարիչը մի շարք դեպքերում հանդես է գալիս պարտատերերի իրավունքների պաշտպանության կողմում, իսկ այլ դեպքերում` պարտապանի, որը պայմանավորված է բացառապես պարտապանի գույքի պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման նկատառումով, ինչն էլ հանդիսանում է սնանկության վարույթի էությունն ու նպատակը: Վերոգրյալից բխում է օրենսդրի` Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունը` հստակեցնելու այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասությունը պատկանում է սնանկության գործով կառավարչին, ինչպես նաև այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավունք ունի սնանկ ճանաչված պարտապանը: Օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը կատարել է վերոնշյալ պարտականությունը, մասնավորապես` Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի` օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը` միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները: Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի` դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում:
|
||
| 9. | Թիվ ՍԴՈ-1609 14.09.2021թ. որոշում
|
ՕՐԵՆՔԻ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾ | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը
|
| Օրենսդրական բացի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ | Տես նաև` ՍԴՕ-1476 որոշումը
|
||
| Միջանկյալ բաշխման ծրագիր | Սնանկության հարաբերությունների օրենսդրական կարգավորումներից բխում է, որ միջանկյալ բաշխման ծրագիրն այն փաստաթուղթն է, որի կառուցվածքային տարրերը՝ պարտատերերի պահանջները, դրանց բավարարման չափերը, առաջնահերթության հարցերը և այլն, սերտորեն փոխկապակցված են միմյանց, ուստի՝ մեկ տարրի փոփո-խությունը կարող է հանգեցնել մյուսի վերափոխմանը: Այդ իսկ պատճառով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ պարտատերերի առարկությունը՝ անկախ առարկության բովան-դակությունից, օրենսդիրը դիտել է իբրև առարկություն ամբողջ ծրագրի դեմ, քանզի առերևույթ առարկությունը կարող է վերաբերել մեկ պարտատիրոջ պահանջի բավա-րարմանը, սակայն դրա քննության և բովանդակության բացահայտման արդյունքում՝ առնչվել նաև այլ պարտատերերի շահերին: Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումն օրենսդրի կամահայտնությունն է:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում միջանկյալ բաշխման ծրագիրը մասնակի հաստատելու հնարավորության բացակայությունը դիտարկել իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում: Միջանկյալ բաշխման ծրագրի միջոցով սնանկության գործով կառավարիչը վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցները պարբերաբար օրենքով սահմանված առաջնահերթությամբ բաշխում է պարտատերերի միջև՝ երաշխավորելով վերջիններիս պա-հանջների բավարարումը: Ընդ որում՝ օրենսդիրը միջանկյալ բաշխման ծրագիր կազմելու, հավաքագրված դրամական միջոցները բաշխելու պարբերականությունը որոշելու բացառիկ իրավունքը վերապահել է սնանկության գործով կառավարչին՝ հաշվի առնելով ինչպես վերջինիս կողմից սնանկության գործի հանգամանքներին տիրապետելու իրողու թյունը, այնպես էլ կառավարչի կողմից պարբերաբար կատարվող միջոցառումները և դրանց դիմաց վարձատրություն ստանալու իրավունքը: Օրենքի վերլուծությունից բխում է, որ ո´չ պարտատերերը, և ո´չ էլ պարտապանը բաշխման ծրագրերի կազմման և ներկայացման գործընթացին որևէ կերպ ներգրավվելու, հավաքագրված դրամական միջոցները բաշխելու պարբերականությունը որոշելու դատավարական իրավունք չունեն. պարտատերերն Օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կարող են միայն առարկություն ներկայացնել դատարան ներ-կայացված բաշխման ծրագրի դեմ: Այս առումով կարելի է արձանագրել, որ գործող իրավակարգավորումները սնանկության վարույթի հիշատակված փուլում հստակ սահմանում են պարտատիրոջ վարքագիծը, այն է՝ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ունենալու դեպքում յոթնօրյա ժամկետում այն ներկայացնել դատարան, որպիսի պայմաններում պարտատիրոջ համար առավել քան կանխատեսելի է դառնում դրսևորվելիք վարքագիծը:
|
||
| Իրավական որոշակիության սկզբունք | Տես նաև` ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 որոշումները
|
||
| Սնանկության ինստիտուտը, որպես պետության միջամտության դրսևորում | Սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովվմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը, մի կողմից՝ կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները՝ վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջև, մյուս կողմից՝ օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին:
|
||
| 10. | Թիվ ՍԴՈ-1610 23.09.2021թ. որոշում
|
ՕՐԵՆՔԻ 20.1-ԻՆ ՀՈԴՎԱԾ | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: |
| 11. | սնանկության վարույթի ամբողջական կամ կոնկրետ պահանջի կատարման գործողությունների կասեցման հարց | Սնանկության հարաբերությունները կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ օրենսդիրը չի նախատեսել սնանկության վարույթի ամբողջական կամ կոնկրետ պահանջի կատարման գործողությունների կասեցման իրավական հնարավորություն, այլ միայն հնարավորություն է ընձեռել կասեցնել առանձին պարտատերերի պահանջների քննությունը՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներն այնքանով, որքանով դրանք կիրառելի են սնանկության վարույթում:
Օրենսդիրը, Օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսելով պահանջների քննու-թյան փուլում պարտատիրոջ պահանջի քննության կասեցման հնարավորություն, պար-տապանին հնարավորություն է ընձեռել ոչ միայն պահանջի քննության ընթացքում սնանկության դատարանում առարկել պարտատիրոջ պահանջի օրինականության, հիմնավորվածության և առաջնահերթության դեմ (Օրենքի 46-րդ հոդվածի 8 և 10-րդ մասեր), այլև այլ դատարանում վիճարկել պահանջի հիմքերը՝ սնանկության վարույթի տվյալ փուլում բացառելով պահանջի կատարմանն ուղղված ցանկացած գործողություն: Օրենսդրական առկա կարգավորումը, փաստորեն, լիարժեքորեն երաշխավորում է պարտապանի իրավունքների ապահովումը: |
|
| 12. | սնանկության վարույթի փուլերը | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սնանկության վարույթը միմյանց հաջորդող բազմափուլ համակարգ է, որի կառուցվածքային տարր հանդիսացող յուրաքանչյուր փուլի առջև օրենսդիրը դրել է կոնկրետ խնդիրներ (սնանկության դիմումի ընդունելիության փուլում՝ ստուգել դիմումի ձևին, բովանդակությանը, դատարան ներկայացվող փաստաթղթերին առաջադրված օրենսդրական պահանջներին համապատասխանությունը, սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլում՝ սնանկության հիմքերի և հատկանիշների առկայությունը կամ բացա-կայությունը և այլն), որը բխում է սնանկության վարույթի համընդհանուր նպատակից, այն է՝ ապահովել պարտատերերի պահանջների բավարարումը՝ երաշխավորելով պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավա-սարակշռությունը:
Սնանկության վարույթի փուլային շարունակականությունը պայմանավորված է սնանկության գործերի առանձնահատկություններով, ընդ որում՝ յուրաքանչյուր փուլին տրամաբանորեն հաջորդում է մյուս փուլը, ուստի և կոնկրետ փուլի առջև դրված խնդիրների ողջամիտ ժամկետներում քննությունն ու լուծումը դառնում է առավել քան հրատապ:
|
|
| 13. | «Սնանկության գործ» հասկացության | Տես նաև ՍԴՈ-932 որոշումը
|
|
| 14. | Դատական պաշտպանության իրավունք | Տես նաև` ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222 որոշումները
|
|
| 15. |