ԳԼԽԱՎՈՐ


 

 

Նոր սկիզբ այն անձանց համար, ովքեր այլևս ի վիճակի չեն վճարել իրենց պարտքերը

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲՈԼՈՐ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Անվաճարունակությունը պարտապանի կողմից իր պարտքերը վճարելու անկարողությունն է, որի օրինականացման միջոցը Սնանկությունն է կամ Սնանկության Վտանգը: Այն հայտնի է դեռևս Հին Հունաստանից և մեծ կիրառություն ունի բոլոր զարգացած երկրներում, հայտնի է որպես Օրինական փրկօղակ պարտքերի մեջ խեղդվող անձանց համար:

Եթե ունեք ֆինանսական դժվարություններ, ապա այս միջոցները կօգնեն հաղթահարելու այն:

Ծանոթացեք Սնանկության և Սնանկության Վտանգի հետ, Ստուգեք Ձեր ֆինանսական կայունությունը, Օգտվեք փորձառու մասնագետների խորհրդատվությունից և օժանդակությունից` ընտրելու Ձեր ֆինանսական վիճակը կարգավորելու ուղղությունը:

Այս գրասենյակի համապատասխան բաժիններում կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները:  


ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ
  • «Սնանկության վտանգը» մի վիճակ է, որի դեպքում Պարտապանի կողմից ակնհայտորեն կանխատեսելի են սնանկության հիմքերի և հատկանիշների առաջացումը: Այս դեպքում Պարտապանն իրավունք ունի սնանկության վտանգի դիմում ներկայացնել դատարան: Սնանկության վտանգի գործընթացի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Պարտապանը դիմումի հետ միասին պարտավոր է դատարան ներկայացնել նաև ֆինանսական առողջացման ծրագիր: Դատարանի կողմից սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պարտապանի գործունեությունը շարունակվում է բացառապես ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:
  • Այս ուղղությամբ Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունները ներառում են ֆինանսական վիճակի ուսումնասիրությունները, սնանկության վտանգի հատկանիշների պարզումը, ֆինանսական առողջացման ծրագրի կազմումը, դատավարական գործընթացների իրականացումը` սկսած ՀՀ սնանկության դատարան դիմում ներկայացնելուց մինչև առողջացման ծրագրի ավարտը:

ԿԱՄԱՎՈՐ  ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ 

ԼՈՒԾՈՒՄ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ԱԶԱՏՎԵԼ ԱՅԼԵՎՍ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՊԱՐՏՔԵՐԻՑ 

  • Կամավոր սնանկությունը անձի իր նախաձեռնությամբ սնանկ ճանաչվելուն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի նպատակը խաթարված ֆինանսական կայունության վերականգնումն է` այլևս սպասարկման անհնար պարտավորություններից ազատվելու միջոցով:
  • Այս ուղղությամբ Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունները ներառում են ֆինանսական վիճակի ուսումնասիրությունները, սնանկության հատկանիշների պարզումը, դատավարական գործընթացների իրականացումը` սկսած ՀՀ սնանկության դատարան դիմում ներկայացնելուց մինչև սնանկության գործի ավարտը:

Ձեզ անհրաժեշտ ծառայություններին մանրամասն կարող եք ծանոթանալ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ:
Եթե ունեք խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ ծառայության ընտրման հարցում դժվարանում եք, առանց վարանելու կարող եք ԿԱՊ հաստատել ԳՐԱՍԵՆՅԱԿԻ հետ: