ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սնանկության հատկանիշների բացահայտում, խորհրդատվություն

Եթե անձի չի կարողանում մարել իր պարտքերը, այսինքն՝ անվճարունակ է, դա դեռ չի նշանակում, որ անձը սնանկ է: Անձի սնանկությունը պետք է հաստատվի դատարանի կողմից, այսինքն՝ դատարանի վճռով պետք է անձը ճանաչվի սնանկ: Որպեսզի անձը ճանաչվի սնանկ, պետք է անվճարունակությունը համապատասխանի օրենքով նախատեսված որոշակի չափանիշների:
Այս ծառայության շրջանակում՝
Կատարվում է անձի սնանկության համար անհրաժեշտ, օրենքով նախատեսված չափանիշների (հատկանիշների) ուսումնասիրություն, որի ավարտին տրվում է գնահատական (եզրակացություն), սնանկության չափանիշների առկայության կամ բացակայության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդատվություն՝ սնանկության գործում հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Կամավոր սնանկության դիմումների կազմում

Ծանր Ֆինանսական վիճակում հայտնված անձանց համար ֆինանսապես առողջանալու միջոցներից է սեփական նախաձեռնությամբ սնանկությունը (կամավոր սնանկություն), երբ անձն ինքն է դիմում դատարան, խնդրելով՝ իրեն ճանաչել սնանկ: Այս միջոցը օգտակար է հատկապես այն դեպքերում, երբ ակտիվները այլևս սպառվել են կամ առկա են որոշակի ակտիվներ, սակայն դրանք բավարար չեն ժամանակին պարտքերը մարելու համար, իսկ տույժերի և տուգանքների պատճառով դրանք ավելանում են: Անհրաժեշտ է կանգնեցնել պարտքերի ավելացումը, ազատվել կուտակված պարտքերից և սկսել զրոյից: Կամավոր սնանկության դիմումների համար օրենքով նախատեսված են որոշակի չափանիշներ, որոնց չբավարարելու դեպքում դրանք կարող են կամ չընդունվել վարույթ, կամ կազդեն սնանկ ճանաչվելու գործընթացի վրա:
Այս ծառայության շրջանակում՝
Կատարվում է սնանկության դիմումների կազմում, ներկայացում դատարան, դատավարական ուղեկցում մինչև սնանկության վերաբերյալ վճռի կայացումը: Այս ծառայությունը ընդգրկում է նախորդ կետում նշված ծառայությունը՝ սնանկության հատկանիշների բացահայտում և խորհրդատվություն:
Սնանկության վարույթի ուղեկցում

Սնանկության վարույթի ընթացքում հաճախ են առաջանում հարցեր, խնդիրներ, որոնք հաշվի չեն առնվում կամավոր սնանկության դիմումների դատարան ներկայացնելիս, կամ հարկադրված սնանկության (պարտատերերի պահանջով սնանկություն) ժամանակ: Առաջացած խնդրիներին լուծում տալու համար անհրաժեշտ է ինչպես սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն, այլ նաև գործնական փորձառություն:
Այս ծառայության շրջանակում՝
Կատարվում է սնանկության վարույթի ընթացքում պարտապանների շահերի ներկայացում և իրավունքների պաշտպանում սնանկության վարույթում ներգրավված անձանց առջև և սնանկության դատարանում: