ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Դեբիտորական և այլ պարտքերի հավաքագրմանն ուղղված միջոցների ձեռնարկում

Այս ծառայության շրջանակում՝

Կատարվում են հաշվապահորեն ձևակերպված դեբիտորական  պարտքերի, ինչպես նաև այլ գույքային և ոչ գույքային պահանջների (պարտքերի) իրավաբանական և հաշվապահական հիմքերի վերհանում, գնահատում:

Պրտապանների հետ  մինչդատական բանակցությունների վարում:

Պարտքերի դատական կարգով բռնագանձմանն ուղղված միջոցների ձեռնարկում, դատարաններում շահերի պաշտպանության իրականացում:


Սնանանկության դիմումների կազմում կամ պահանջների ներկայացում դատարան

Այս ծառայության շրջանակում՝

Կատարվում է դեբիտորական պարտքերի հավաքագրումը սնանկության վարույթի միջոցով իրականացնելու նպատակահարմարության գնահատում:

Սնանկության վարույթի միջոցով դեբիտորական պարտքերի հավաքագրմանն ուղղված միջոցների ձեռնարկում` սկսած սնանկության դիմումների դատարան ներկայացումից մինչև սնանկության գործի ավարտ:


Սնանկության կառավարչի ծառայություններ

Պարտատերերի կողմից պարտքերի հավաքագրումը սնանկության վարույթի միջոցով իրականացնելու դեպքում, սնանկության դատարան ներկայացվող դիմումներով պարտատերը միաժամանակ իրավունք ունի առաջարկելու կառավարչի թեկնածություն: 

Նման դեպքերում մեր կողմից առաջարկվում է սնանկության գործով կառավարչի գործառույթների կատարում: